-
16.12.2017|
13:23
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 15-ին Կիևում մասնակցել է ՍԾՏՀ ԱԳ նախարարների խորհրդի 37-րդ նիստին, որին ներկա են եղել ՍԾՏՀԿ անդամ 12 պետությունների,13 դիտորդ երկրների և գործընկեր կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակություններ։ Նիստում Հայաստանը ստանձնել է կազմակերպության նախագահությունը:
-
16.12.2017|
13:22
Մոսկվայի դատարանն 8 տարվա ազատազրկման դատապարտեց ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևին՝ 2 միլիոն դոլար կաշառք վերցնելու համար:
-
16.12.2017|
13:21
Պենտագոնը հաղորդում է, որ Սիրիայի արևելյան շրջաններում ԱՄՆ և ՌԴ օդուժերի միջև լարված իրավիճակ է ստեղծվել։ ԱՄՆ-ի զինյալները կրակ են բացել՝ ստիպելու ռուսական օդանավերին լքել տարածքը:
-
15.12.2017|
18:32
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, որտեղ ներկա է գտնվել «Մեղրի ազատ տնտեսական գոտու» բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել գոտու տարածքով, ծանոթացել այստեղ ստեղծված ենթակառուցվածքային պայմաններին և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին:
-
15.12.2017|
18:31
Դեկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Կիևում մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 37-րդ նիստին, որին ներկա էին ՍԾՏՀԿ անդամ 12 պետությունների, 13 դիտորդ երկրների և գործընկեր կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակություններ։
-
15.12.2017|
14:46
Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, ինչպես նաև ահաբեկչության դեմ տարվող պայքարի իրավական ու կառուցակարգային նախադրյալների ամրապնդման հիմնախնդիրները:
-
15.12.2017|
14:10
Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 14-ին բացառիկ հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Արտակ Ալեքսանյանին.
-
15.12.2017|
14:03
Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ անփոփոխ է` ասել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։
-
15.12.2017|
14:02
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելով երկկողմ հարաբերություններն ու միջազգային քաղաքական օրակարգի մի շարք ճգնաժամային հարցեր՝ այդ թվում նաև Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը:
-
15.12.2017|
14:01
Վրաստանի նախկին նախագահ, ՈՒկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ատում է իրեն և վախենում: «Ախր չի կարողանում Պուտինն ինձ ոչ մի կերպ մոռանալ: