-
07.12.2017|
11:39
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանություն է տարածել Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ:
-
06.12.2017|
23:07
Դեկտեմբերի 6-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարության համակարգի 1-ին խմբի զինվորական հաշմանդամություն ունեցող և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրով շահառուներին բնակարանների գնման վկայագրեր հանձնելու արարողությունը։
-
06.12.2017|
23:06
Դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցելությամբ Վիեննա ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։ Հանդիպմանը ներկա է գտնվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։
-
06.12.2017|
23:02
ԵՄ երկրների ֆինանսների նախարարները հրապարակել են սև ցուցակը երկրների, որ չեն ցանկանում համագործակցել ԵՄ-ի հետ հարկային հաշվետվություններում: Ցուցակում 17 երկրներ են, նրանց իրավասության տակ են օֆշորային գոտիներ:
-
06.12.2017|
22:48
Միջազգային օլիմպիական կոմիտեն Լոզանում կասեցրեց Ռուսաստանի անդամությունը ՄՕԿ-ին ու ռուսաստանցի մարզիկների մասնակցությունը 2018-ի փետրվարին Հարավային Կորեայի ձմեռային օլիմպիական խաղերում թույլ տվեց միայն չեզոք դրոշի տակ:
-
06.12.2017|
18:05
Ինչպես և կանխատեսում էինք, Հայաստանում աղքատների թիվը ավելացավ: Այս մասին փաստում է վիճակագրությունը, և սա չեն հերքում պաշտոնյաները:
-
06.12.2017|
17:02
Հայաստանի օգտատերերի 0.89%-ի սարքերը 2017 թվականի հունվար-hունիսին ենթարկվել են բանկային վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այդ ցուցանիշով Հայաստանն զբաղեցրել է 8-րդ տեղն աշխարհի երկրների շարքում։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Գլոբալ հետազոտությունների և վերլուծությունների թիմի Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի երկրներում հետազոտական կենտրոնի (EMEA Research Center of Global Research and Analysis Team (GREAT) of Kaspersky Lab) տվյալները։ Դրանք ստացվել են Kaspersky Security Network-ի (KSN) օգնությամբ:
-
06.12.2017|
17:01
Ֆրանսիացի հայտնի գրող, ակադեմիկոս, փիլիսոփա Ժան դ’Օրմեսոնը վախճանվեց Նեյի սյուր Սենում` Փարիզի մերձակայքում գտնվող իր տանը: Նա 92 տարեկան էր: Մահվան պատճառը սրտի տագնապն էր` հղում անելով դստերը` Էլոիզին, հաղորդել է AFP-ը:
-
06.12.2017|
16:57
Մեծ Բրիտանիայի անվտանգության ծառայությունը կանխել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի դեմ մահափորձը։
-
06.12.2017|
16:56
Դեկտեմբերի 5-ին Նիկոսիայում կայացել է Կիպրոսի, Իսրայելի, Հունաստանի և Իտալիայի էներգետիկայի նախարարների հանդիպումը, որի ժամանակ ստորագրվել է պայմանագիր Իսրայել-Իտալիա գազատարի շինարարության մասին։