-
03.12.2017|
12:20
ԱՄՆ դատարանները չեն կարող դատի տալ Թուրքիային` հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Կարսում իր «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու համար մեղադրվող թուրքական բանկի ղեկավարի գործին, հայտնում է Reuters-ը:
-
03.12.2017|
12:19
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Լիբիայի վարչապետ Ֆայեզ աս Սարաջը հանդիպել են Սպիտակ տանն ու քննարկել երկկողմ հարաբերություններն ու գործընկերության զարգացման հնարավորությունները` հայտնում է ԱՄՆ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
-
03.12.2017|
12:17
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան Ժնև-8-ի ժամանակ ներկայացրել է կողմերի ընդհանուր դիրքորոշումը արտահայտող 12 կետից նորացված «ոչ պաշտոնական փաստաթուղթ», որտեղ բացառվում են նոր սահմանադրությունն ու անցումային կառավարությունը։
-
03.12.2017|
12:16
Դեկտեմբերի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Հայոց աշխարհի առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Հայոց Եկեղեցու հիմնադիր առաքյալների տոնը մեծ շուքով նշվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:
-
03.12.2017|
12:15
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հաջորդ շաբաթ Վիեննայում կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ օրակարգում ունենալով Սիրիայի և ՈՒկրաինայի խնդիրները, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան մի պաշտոնյա։
-
02.12.2017|
22:59
2016-ի տվյալներով՝ աշխարհում ապրում է ՄԻԱՎ վարակով 36,7 միլիոն հիվանդ: Ծաղկաձորում դեկտեմբերի 2-ին մեկնարկած՝ «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական հարցեր. ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի իմացության նշանակությունը, ինքնաթեստավորում ՄԻԱՎ-ի վերաբերյալ» խորագրով լրագրողների համար սեմինար-վարժանքի ընթացքում անցկացվեց «ուղեղային գրոհ», անդրադարձ կատարվեց ՄԻԱՎ վարակի փոխանցման ուղիներին և կանխարգելման խնդիրներին:
-
02.12.2017|
17:07
Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում այսօր աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն:
-
02.12.2017|
15:42
ՀՀ-ԵՄ համաձայնագիրը երկկողմ համագործակցության պայմանագիր չէ, որովհետև այն ոչ միայն ՀՀ-ԵՄ միջև համաձայնագիր է, այլև ՀՀ և ԵՄ անդամ պետությունների, «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:
-
02.12.2017|
15:41
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
-
02.12.2017|
15:40
ՀՀ-ԵՄ համաձայնագրին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը՝ շեշտելով, որ 14 ամիս տևած բանակցությունների արդյունքում հավակնոտ համաձայնագիր են ստացել, որի իրականացման ճանապարհին «չի լինի որևէ շեղում կամ քաղաքական կամքի դեֆիցիտ»: