Բրյուսելի դատախազությունը նախկին խորհրդարանական Ստեֆան Ժորիսի և Բրյուսելի շրջանային խորհրդարանի պատգամավոր Ալեն Դեսթեքսի ադրբեջանական ռեժիմի հետ կապերի քննություն է սկսել, հայտնում է Le Soir-ը:
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Մինսկում է՝ մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որն անցկացվում է նախ նեղ կազմով, ապա պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ լիագումար նիստի ձևաչափով:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նոյեմբերի 29-ին Անկարայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) հետ:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ դեկտեմբերի 6-ին Վիեննայում արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների շրջանակում հանդիպում կունենա Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Միայն գերհանճարեղ մարդու մտքով կանցներ Երևանում գյուղ կառուցել: Կամ այն մարդու, որ փող ունի ու չգիտի` ինչպես վատնել: Նախ` քաղաքը մայրաքաղաքի տեսքի բերեք, հետո քաղաքին գյուղ նվիրեք, որի կարիքը բնավ չունի:
Միջազգային հանրությունը շատ և կոշտ քննադատում էր Ռուսաստանի գործողությունները Սիրիայում, բայց պետք է ընդունել, որ Ռուսաստանի ռազմական ու դիվանագիտական կշիռը ռազմական միջամտության հետևանքով նշանակալից մեծացել է:
Հրապարակվել է «Գրեմմի» մրցանակաբաշխության հավակնորդների ցանկը: Դմիտրի Խվորոստովսկին դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի հետ առաջադրվել է «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում՝ «Sviridov: Russia Cast Adrift» («Սվիրիդով. Հեռացող Ռուսաստան») սկավառակի համար։
Հայկական պատվիրակությունը լքել է ՍԾՏՀ ԽՎ դահլիճը: ԱԺ պատվիրակությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է. «ՍԾՏՀ ԽՎ-ի հոբելյանական 25-րդ տարում ՈՒկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ աննախադեպ երևույթի ականատես եղանք:
Երեք գերտերությունների ղեկավարների հանդիպման փաստը, որը կանխատեսելի էր տարբեր տեսակի սիստեմային նկատառումներից ելնելով, առաջ է քաշում բազմաթիվ որակապես նոր ու չլուծված հարցեր, որոնցից հիմնականը միաբևեռ ուժային աշխարհին փոխարինելու եկող ուժային բազմաբևեռության տեսակն ու բնույթն է...