-
29.11.2017|
23:13
Ըստ պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության` խոշոր բիզնեսը 62,3 մլրդ դրամով կամ 16 տոկոսով ավելի հարկային եկամուտ է ապահովել, քան 2016-ին։ 10 ամսում խոշոր բիզնեսն ապահովել է ընդհանուր հարկային մուտքերի 61 տոկոսը։
-
29.11.2017|
23:12
Թուրքիան առաջիկայում կարող է զգալի առաջընթաց արձանագրել ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմի հաստատման հարցում` դիմելով Ստամբուլում ընթացող Բոսֆորյան 8-րդ համաժողովի մասնակիցներին ասել է ԵՄ ներգաղթի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը:
-
29.11.2017|
22:46
Երկամսյա դադարից հետո Հյուսիսային Կորեան անցած գիշեր բալիստիկ հրթիռի 11-րդ փորձարկում իրականացրեց: Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունը տեղեկացրեց վաղ առավոտյան` մանրամասնելով, որ արձակված հրթիռը միջմայրցամաքային էր և կրում էր «Հվասոն 15» անվանումը:
-
29.11.2017|
22:45
Ժնևում է Սիրիայի կառավարության պատվիրակությունը՝ մասնակցելու Սիրիայի հակամարտության կարգավորման միջազգային բանակցություններին: Դամասկոսը նախկինում չէր մասնակցում բանակցություններին, պատճառաբանելով, որ ընդդիմությունը Ասադի պաշտոնանկության նախապայման է դնում:
-
29.11.2017|
22:44
Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնում է Մինսկ` մասնակցելու ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
-
29.11.2017|
19:46
Այսօր, ինչպես կանխատեսելի էր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Ելք» խմբակցության՝ Հայաստանի մասով ԵԱՏՄ պայմանագիրը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծին:
-
29.11.2017|
17:59
Երևանի ավագանու՝ նոյեմբերի 29-ին տեղի ունեցած նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները հավանություն են տվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ձորափի փողոցի՝ Պարոնյան փողոցից մինչև Ուրուգվայի հրապարակ ընկած հատվածը Հնդկաստանի փողոց անվանակոչելու մասին որոշման նախագծին:
-
29.11.2017|
17:57
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 29-ին ստորագրել է հրամանագիր Արմեն Գևորգյանին վեց տարի պաշտոնավարման ժամկետով ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ նշանակելու մասին:
-
29.11.2017|
16:23
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ հանրապետությունում հավկիթի դեֆիցիտ չի սպասվում, և առաջիկայում շուկայում կվերականգնվի գների նախկին մակարդակը:
-
29.11.2017|
16:22
Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում նոյեմբերի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացվեց «Արքայական համերգ» նախագիծը։ Հետաքրքիր այս նախաձեռնության հեղինակը ՀՀ վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտն է, ով երեկոյի ընթացքում հանդես եկավ որպես բանախոս և դիրիժոր։