-
24.11.2017|
22:20
ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցներն այսօր Բրյուսելում ընդունել են համատեղ հռչակագիր:
-
24.11.2017|
22:19
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի կիսում մտահոգությունները, թե Ադրբեջանը կարող է բարդություններ ստեղծել ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի ձևակերպումների շուրջ համաձայնության հասնելու հարցում։
-
24.11.2017|
22:00
Բրյուսելում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ավելի ակտիվացնելու հայ-բելգիական երկխոսությունը, բազմաբնույթ դարձնելու փոխշահավետ համագործակցությունը բարեկամ Բելգիայի հետ։
-
24.11.2017|
14:54
Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի մասնակիցներին նիստի մեկնարկից առաջ ողջունել են ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և ԵՄ խորհրդի նախագահող երկրի` Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը:
-
24.11.2017|
14:52
Ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած մոտ 375 ուսանող նոյեմբերի 24-ին ստացավ ուսման վարձի փոխհատուցում։ Փոխհատուցումը կատարեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։
-
24.11.2017|
14:50
Երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովը, որին մասնակցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Գագաթնաժողովից հետո նախագահը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին։
-
24.11.2017|
14:49
Սիրիայի ընդդիմությունը հայտարարում է իշխանությունների հետ Ժնևում սպասվող բանակցություններին մասնակցելու մտադրության մասին: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել հինգշաբթի ուշ գիշերին Էր-Ռիադում, որտեղ 140 սիրիացի ընդդիմադիրներ Սաուդյան Արաբիայի իշխանությունների հրավերով փորձում են ընդհանուր դիրքորոշում մշակել Բաշար Ասադի ռեժիմի հետ բանակցություններում:
-
24.11.2017|
14:48
Բիշքեկում տեղի է ունեցել Ղրղզստանի նորընտիր նախագահ Սորոնբայ Ժենբեկովի երդմնակալությունը: Նա 2016-ի ապրիլից 2017-ի օգոստոսը եղել է վարչապետ: Հոկտեմբերին տեղի ունեցած ընտրություններում հաղթել է՝ ստանալով ձայների 54 տոկոսը:
-
24.11.2017|
14:46
Եվրամիությունը կարող է դեկտեմբերին Թուրքիան ներառել «հարկային ապաստանների» սև ցուցակում` հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով ԵՄ աշխատանքային խմբի փաստաթղթերին, որը կազմում է «հարկային հարցերով չհամագործակցող իրավասուների» ցանկը:
-
24.11.2017|
14:45
Երևանի ժամանակով ժամը 08.50-ի դրությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ի ընթացքում հավաքվել է 11 963 709 դոլար։