-
23.11.2017|
18:05
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը Բրյուսելում հայկական պատվիրակության հետ հանդիպմանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից առաջ Հռչակագրի վերջնական տեքստի վերաբերյալ կհաջողվի հասնել ԵՄ բոլոր երկրների համաձայնությանը:
-
23.11.2017|
18:00
ԵԱՏՄ ոչ միայն անդամ երկիրը, այլև նույնիսկ դիտորդ պետությունը պետք է միության անդամ պետություններին վնասող քայլեր չձեռնարկի` կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` խոսելով ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցելու հնարավորության մասին:
-
23.11.2017|
17:59
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում նոյեմբերի 23-24-ին կայանալիք ԵԺԿ և ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովներին: Այցի շրջանակում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև Բելգիայի թագավոր Ֆիլիպի և վարչապետ Շառլ Միշելի հետ:
-
23.11.2017|
17:17
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին կշարունակի պաշտոնավարել մինչև ներքաղաքական ճգնաժամի վերջնական հանգուցալուծումը: 18-օրյա բացակայությունից հետո Բեյրութ վերադառնալուց և նախագահ Միշել Աունին հանդիպելուց հետո Լիբանանի վարչապետն ասել է. «Այսօր ես իմ հրաժարականն եմ ներկայացրել երկրի նախագահին:
-
23.11.2017|
17:16
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Ալիևը խիստ քննադատել է Հայաստանի դիրքորոշումը:
-
23.11.2017|
17:12
Մեր պետական պաշտոնյաների հայտարարությունները շատ հաճախ են զարմացնում և տարաբնույթ եզրահանգումների առիթ տալիս: Օրերս ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ասել էր, թե տրանսպորտի և կապի ոլորտում ՀՀ-ի և ՌԴ-ի միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է:
-
23.11.2017|
16:21
Նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ:
-
23.11.2017|
14:06
Վլադիմիր Պուտինը երեքժամյա հանդիպում ունեցավ Դամասկոսի ռաիս Բաշար Ասադի հետ Սև ծովի ափին` փորձելով օգուտ քաղել իր ռազմական միջամտությունից հօգուտ Սիրիայի իշխող վարչակազմի և սկսել դիվանագիտական քայլեր քաղաքական համաձայնագրի համար, որ վերջ կդներ պատերազմին` գրում է Ալբերտո Ստաբիլեն La Repubblica-ում:
-
23.11.2017|
13:34
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 19․00-ին Skill.am-ի գրասենյակում (Հյուսիսային պողwta 10) տեղի կունենա ՌԴ-ից ժամանած հայտնի հոգեբան-խորհրդատու Ելենա Շամովայի «Ես ապագա մայրիկ եմե խորագրով թրեյնինգը։ Գրանցման հղումը: Միջոցառման հղումը:
-
23.11.2017|
13:29
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է նոյեմբերի 23-24-ը Երևանում անցկացվող Գինու միջազգային համաժողովի բացմանը, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը: