-
21.11.2017|
13:36
Այն հեռավոր տարիներին հետաղետալի Գյումրին կանգնած էր հոգևոր ճգնաժամի և անհուսության առջև, երբ համատարած ընդարմացման և նիրհի մեջ, որպես հուսո փարոսմաեստրո Լորիս Ճգնավորյանի շնորհիվ ծնվեց արվեստների կենտրոն ստեղծելու գաղափարը եւ 1991-ին սկիզբ առավ մի աննախադեպ ուխտագնացություն:
-
21.11.2017|
13:20
Ռուս մենասահորդուհի Ալինա Զագիտովան ֆրանսիական Գրենոբլում անցկացված գրան պրիի մրցաշարի հինգերորդ փուլում շրջանցելով բոլորին` մեծահասակների մրցաշարում տարավ իր երկրորդ հաղթանակն ու որակավորվեց Նագոյայում (Ճապոնիա) կայանալիք այս մրցաշարի եզրափակչի մասնակցության համար (անցկացվելու է դեկտեմբերի 7-10-ին), որին նույնպես երկու հաղթանակով մասնակցելու է Եվգենյա Մեդվեդևան:
-
21.11.2017|
13:18
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան, ռուսական ֆուտբոլում դոպինգի օգտագործման վերաբերյալ լրացուցիչ տվյալներ ստանալու համար, փնտրում է Գրիգորի Ռոդչենկովին:
-
21.11.2017|
13:14
Եվրոպական գերակումբների մեջ ունենալով ամենաթույլ խաղակցված կենտրոնը՝ «Մանչեստր Սիթին» շարունակում է իրար հետևից ծնկի բերել մրցակիցներին՝ վստահորեն գլխավորելով պրեմիեր լիգան: Այս անգամ նրա մրցակիցը «Լեստերն» էր, որը սեփական հարկի տակ պարտվեց 0:2 հաշվով:
-
21.11.2017|
13:12
Մեկնարկում է Գրքի երևանյան առաջին փառատոնը: Սպասվում են գրքի եռօրյա տոնավաճառ, գրքային զեղչեր, վարպետության դասեր, ժամանցային տարատեսակ միջոցառումներ:
-
21.11.2017|
13:09
«Իրատեսի» հյուրը գրող, ռազմական փորձագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐՈՒՄՅԱՆՆ է: Զրույցի թեման արցախցի գրողի օրերս լույս ընծայված «Ստվերներով լի քաղաքը» գիրքն է:
-
21.11.2017|
13:04
Երգիչ Սևակ Խանաղյանը կպայքարի «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնելու համար։ Նա կմասնակցի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին։ Այդ մասին երգիչը հայտարարեց նոյեմբերի 17-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՈՒսանողության միջազգային օրվան նվիրված համերգի ժամանակ։
-
21.11.2017|
12:58
Դաշնակահար Վահագն Հայրապետյանը կարծում է, որ վաղուց արդեն ժամանակն է, որ Արամ Խաչատրյանի հեղինակած Խորհրդային Հայաստանի հիմնը վերականգնվի և կրկին դառնա Հայաստանի Հանրապետության օրհներգ։
-
21.11.2017|
12:46
Զրուցում են մաքսային ծառայության առաջին դասի խորհրդական, կենսաթոշակառու, ուջանցի ՄՈՒՐԱԴ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ և գրող, հրապարակախոս ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
-
21.11.2017|
12:38
Բնական պայմաններում մարգարիտն աճում է հինգից քսան տարում, իսկ արհեստական պայմաններում այն կարելի է աճեցնել ընդամենը մեկ տարում: Այսօր արհեստական պայմաններում աճեցրած մարգարիտը բնական մարգարտից գնով և տեսքով գրեթե չի տարբերվում, միայն դրանց ձեռքբերման ճանապարհներն են տարբեր: Ծոցի երկրներից արտահանվող մարգարիտները շուկայում բարձր գին և պահանջարկ ունեն: Այդ երկրների թվում է նաև ԱՄԷ-ն:
partners">Գործընկերներ
Հետադարձ կապ