-
19.11.2017|
10:37
Եվրամիությունը մտադիր է կրճատել Թուրքիային հատկացվելիք ֆինանսական օգնությունը, որը տրամադրվում է ԵՄ անդամակցության թեկնածուների աջակցման ծրագրի շրջանակներում:
-
19.11.2017|
10:36
ՀՀԿ-ն և «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցները համագործակցության հուշագիր են կնքել՝ «քաղաքի կառավարման համամասնորեն և համատեղ պատասխանատվությունը ստանձնելու մասին»։
-
19.11.2017|
09:48
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին Սաուդյան Արաբիայից ժամանել է Փարիզ, որտեղ հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին: Վարչապետին ուղեկցում է նրա կինը՝ Լարա ալ-Ազմը, սակայն նրանց երեք երեխաներից և ոչ մեկը լիբանանյան հեռուստաընկերությունների ռեպորտաժներում չի երևում:
-
19.11.2017|
09:33
Ղրղզստանի և Ղազախստանի հարաբերությունները չեն վերականգնվում: Ղրղզստանի հեռացող նախագահ Ալմազբեկ Ատամբաևը Նուրսուլթան Նազարբաևից մի թեթևակի ներողություն խնդրեց` նրան «անպատվելու» համար, բայց և ստորագրեց Ղազախստանի հետ նախկինում կնքված 6 արձանագրություններն ու պայմանագրերը չեղյալ հայտարարելու օրենքը:
-
19.11.2017|
09:30
Վաշինգտոնն ու Մոսկվան պայքարում են սև ոսկու վերահսկողության համար` գրում է Le Figaro-ն: Միասնական կմնա՞ Սիրիան 7 տարվա արյունոտ պատերազմից հետո: Թե՞ Դամասկոսը կկորցնի հյուսիս-արևելյան մասը, որ վերահսկում են քրդական զորքերը` ամերիկացիների աջակցությամբ: Այս օրերին որոշվում է Սիրիայի ճակատագիրը:
-
18.11.2017|
21:09
Նոյեմբերի 20-21-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
-
18.11.2017|
21:07
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա պատասխան չտվեց գլխավոր հարցին` Կրեմլը կթողնի՞ Հայաստանին ԵՄ Արևելյան հարևանության ծրագրով ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքել:
-
18.11.2017|
21:02
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին երկու շաբաթ Էր Ռիադում քննարկել է Լիբանանի ապագային և արաբական տարածաշրջանում նրա վիճակին առնչվող հարցեր` հայտարարել է նա նոյեմբերի 17-ին՝ փորձելով ցրել իրեն առևանգելու լուրերը:
-
18.11.2017|
21:02
Թուրքիայի՝ ռուսական զենիթահրթիռային С-400 համակարգերի ձեռքբերման հայտարարված ծրագրերի իրականացումը կզրկի նրան ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների հասանելիությունից և, հավանաբար, իր հետևից կբերի Անկարայի նկատմամբ նաև այլ միջոցների ընդունում, որոնք կսահմանափակեն նրա՝ ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 բազմաֆունկցիոնալ կործանիչ-ռմբակոծիչների գնման և օգտագործման հնարավորությունները` հայտարարել է ԱՄՆ ՌՕՈՒ նախարարի օգնականի տեղակալ Հեյդի Գրանտը:
-
18.11.2017|
21:00
Brexit-ի հարցերով Մեծ Բրիտանիայի նախարար Դևիդ Դևիսը մեղադրել է Գերմանիային և Ֆրանսիային՝ ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ բանակցություններն արգելակելու համար` գրում է The Guardian-ը: