-
17.11.2017|
12:18
Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը ԱՊԱ-ին հայտնել է, որ բանակցությունները կրել են կառուցողական և առարկայական բնույթ, եղել են կոնկրետ քննարկումներ բանակցությունների սեղանին առկա բոլոր առաջարկներով. «Ադրբեջանական կողմը գոհ է անցկացված քննարկումներից»:
-
17.11.2017|
12:17
Կանադայի Վանկուվեր քաղաքում ավարտվել է ՄԱԿ-ի խաղաղարարության նախարարական համաժողովը, որին մասնակցում էր Հայաստանի պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ։ Համաժողովի հիմնական թեմաները նվիրված էին ՄԱԿ-ի խաղաղարար առաքելությունների արդյունավետության բարձրացմանը։
-
17.11.2017|
12:15
Առևտրի իրականացման վայրերում գործող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հսկողական միջոցառումները հատկապես վերջին օրերին շահարկվում են ներկայացուցիչների որոշ խմբերի կողմից, որոնք փորձում են, թաքնվելով սոցիալական և մի շարք այլ խնդիրների հետևում, խույս տալ հարկային պարտավորությունների պատշաճ կատարման գործառույթից` ապավինելով բողոքի զանգվածային դրսևորումներին:
-
17.11.2017|
12:14
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ՌԴ միջազգային օրակարգի առաջնահերթ հարցերից է` ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
17.11.2017|
12:13
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) հայտարարություն են արել Մոսկվայում նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, նոյեմբերի 16-ին՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումների արդյունքներով:
-
17.11.2017|
12:12
Երևան և Բաքու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցից առաջ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել է, որ ղարաբաղյան բանակցություններում որոշակի ակտիվություն կա և շեշտել, որ Լավրովն առանձին չի գործում, այլ` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափում:
-
17.11.2017|
12:11
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին առաջիկա երկու օրերին կժամանի Փարիզ` AFP գործակալությանը հաղորդել են Հարիրիի մերձավոր շրջապատից: Հարիրիի Փարիզ ուղևորության պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի Սաուդյան Արաբիա այցի ընթացքում: Ֆրանսիայի միջամտությունը պահանջվեց Լիբանանի նախագահ Միշել Աունի հայտարարությունից հետո, թե Սաուդյան Արաբիայի իշխանությունները Հարիրիին պատանդ են պահում:
-
17.11.2017|
12:10
Բանաձևը Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովին ընդառաջ սահմանում է համագործակցության ակնկալիքները, ուրվագծում է Արևելյան գործընկերության հետագա զարգացման տրամաբանությունը, ուստի զարմանալի չէր, որ ադրբեջանական կողմը մեծ ջանքեր էր ներդրել բանաձևի հիմնական ուղերձը և տրամաբանությունը խաթարելու համար:
-
17.11.2017|
11:57
Եվրոպայի մինչև 21 տարեկանների ֆուտբոլի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականն ընդունեց Սերբիայի ընտրանուն ու զիջեց նվազագույն հաշվով:
-
17.11.2017|
11:56
Ամերիկյան ամեն ինչի նկատմամբ նախանձախնդիր երկրի իշխանություններն ամեն ինչ անում են միջազգային ասպարեզում երկրի քաշն ու կշիռը պահպանելու համար: Թեպետ երկրի ֆուտբոլի հավաքականը դուրս մնաց աշխարհի 2018 թվականի առաջնությանը մասնակցողների թվից, պարզվում է՝ դրան անուղղակիորեն մասնակցելու ելք կա: