-
15.11.2017|
01:44
Ալեքսանդր Լուկաշենկոյին առաջին անգամ հրավիրել են Արևելյան գործընկերության համաժողովի, որ կայանալու է նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Նախորդ 5 վեհաժողովներին Բելառուսը ներկայացնում էին տարբեր մակարդակների այլ պաշտոնյաներ:
-
15.11.2017|
01:31
Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը նոր որակ կհաղորդի մեր երկրում առկա խնդիրների լուծմանը` նոյեմբերի 14-ին, Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի բացմանը նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
-
15.11.2017|
01:26
Թուրքիան անելիք չունի Արցախյան խնդրի կարգավորման գործընթացում` հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նրա խոսքով, հայաստանյան քաղաքական օրակարգի ամենաառանցքային հարցերից է Արցախյան խնդրի խաղաղ կարգավորումը:
-
15.11.2017|
01:23
Բաքվի սկզբունքային դիրքորոշումը ղարաբաղյան հարցում չի փոխվել՝ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում` հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը «Ենի Ազերբայջանի» հիմնադրման 25-֊ամյակին նվիրված հանդիպման ժամանակ:
-
15.11.2017|
00:35
ԱՄՆ այցի շրջանակում նոյեմբերի 13-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարան։ Լասկին հանրային կապերի դպրոցի սաների և դասախոսական կազմի առջև ՀՀ պաշտպանության նախարարը հանդես է եկել հանրային առաջնորդության մասին դասախոսությամբ։
-
14.11.2017|
21:18
Ամեն այց չէ, որ խոսում է մերձեցման մասին` ԱՊԱ-ի հետ զրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմին՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի Իսրայել այցին:
-
14.11.2017|
21:18
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ԵՊՀ-ում հանդիպել է հացադուլ հայտարարած ուսանողների հետ, հորդորել դադարեցնել հացադուլը, սակայն ուսանողները չեն համաձայնել։
-
14.11.2017|
21:17
ԱՄՆ-ը և Ռուսաստանը կշարունակեն ՈՒկրաինայում խաղաղության հասնելուն ուղղված համատեղ աշխատանքը` չնայած տարաձայնություններին, ասված է ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի և ԱՄՆ-ի՝ ՈՒկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերի համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել է նոյեմբերի 13-ին Բելգրադում նրանց հանդիպումից հետո:
-
14.11.2017|
21:15
Նոյեմբերի 14-ին աշխատանքային այցելությամբ Մոսկվայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շեֆերին։
-
14.11.2017|
21:15
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է. «Հաջորդ շաբաթվա սկզբին նախատեսվում է իմ այցը Երևան և Բաքու: Առաջին հերթին այդ այցերը պայմանավորված են ՌԴ-Հայաստան և ՌԴ-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակով»: