-
10.11.2017|
16:25
70 տարեկան հասակում ծանր հիվանդությունից մահացել է ռուս հայտնի երգիծաբան Միխայիլ Զադորնովը: Նա գլխուղեղի քաղցկեղ ուներ:
-
10.11.2017|
16:24
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությանը՝ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ:
-
10.11.2017|
16:23
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարճատև, անսպասելի այցով ժամանել է Սաուդյան Արաբիա, փոխանցում է Al Mayadeen-ը:
-
10.11.2017|
16:22
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի հանդիպի Վիետնամում` հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ-ի ղեկավարի մամուլի քարտուղար Սառա Սանդերսին:
-
10.11.2017|
16:20
«Արցախի ժողովուրդն ինքն է իր ճակատագրի տերն ու տնօրինողը»` ասել է Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Երևանում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ։
-
10.11.2017|
15:10
Նոյեմբերի 9-ին Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի հյուրը շվեյցարացի ճանաչված ջութակահար Դեյվիդ Նեբելն էր։ Նա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ կատարեց Լյուդվիգ վան Բեթհովենի Ջութակի կոնցերտը՝ եվրոպական դասական երաժշտության լավագույն ստեղծագործություններից մեկը։
-
10.11.2017|
15:08
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությանը՝ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստին:
-
10.11.2017|
12:22
Առաջիկա տրանսֆերային պատուհանում Մյունխենի «Բավարիան» մտադիր է ձեռք բերելու Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ֆեռնանդո Տորեսին: Ֆուտբոլիստը ժամանակ առ ժամանակ փոխարինելու է Ռոբերտ Լևանդովսկուն, որը վերջին ժամանակներս ակտիվորեն բողոքում է ծանրաբեռնված լինելուց ու դրա հետևանքով առաջացած հոգնածությունից:
-
10.11.2017|
12:21
Այս երկուշաբթի Լոզանում կայացած Միջազգային օլիմպիական կոմիտեի Դենիս Օսվալդի հանձնաժողովի լսումների ժամանակ քննության են առնվել ռուս չմշկորդների, բոբսլեյիստների ու սկելետոնիստների գործերը:
-
10.11.2017|
12:20
Պեկինում անցկացված գեղասահքի Մեծ մրցաշարի երրորդ փուլում ռուս Ալինա Զագիտովայի հաղթանակի մասին արդեն գրել ենք` նշելով նրա տակավին դեռատի տարիքը, մարզչական ինչ խմբի պատկանելը: