03.11.2017|
00:22
Մարդիկ հյուլե են տիեզերքի անսահմանության մեջ, իսկ մեր ապրած կյանքը` ոչ լրիվ ակնթարթ հավիտենականության անհունում։ Բայց զարմանալին էլ այդ է, որ նման արարածը կարողանում է իր հետևից երբեմն կյանքի այնպիսի հետագիծ թողնել, որ դարերի ամենակուլ փոշին անզոր է լինում այն ծածկելու, և եկող սերունդները հիանում, ընդօրինակում ու սովորում են նրանից։