-
28.10.2017|
19:25
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հրամանագիր է ստորագրել «Պատմության և նախնիների հիշատակի օրեր սահմանելու մասին», որի համաձայն՝ նոյեմբերի 7-ին և 8-ին երկրում կնշեն 1916 թ. Ռուսական կայսրության դեմ ապստամբության օրը:
-
28.10.2017|
19:24
Ղրղզստանի մշակույթի, տեղեկատվության և զբոսաշրջության նախարար Թուգելբայ Կազակովին պաշտոնանկել են զմռսված դիակի հուղարկավորության սկանդալից հետո, որն ստացել էր «Բատկենի կույս» անվանումը:
-
28.10.2017|
19:23
Հոկտեմբերի կեսերին 1681 ընկերություններ իրենց գլխավոր գրասենյակները Կատալոնիայից տեղափոխել են Իսպանիայի այլ տարածաշրջաններ` վկայում են Իսպանիայի գրանցման պալատի տվյալները՝ հաղորդում է La Vanguardia-ն:
-
28.10.2017|
19:22
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, որ ժամանակավորապես Գերմանիայում է, հայտարարել է, որ պատրիարքի ընտրության հարցով անձամբ հանդիպում կունենա Ստամբուլի նահանգապետի հետ:
-
28.10.2017|
19:21
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը ստանձնել է Կատալոնիայի կառավարության՝ Ժեներալիտետի ղեկավարի պարտականություններն ու պատվիրակել դրանք իր առաջին տեղակալ Սորայա Սաենս դե Սանտամարիային։
-
28.10.2017|
19:21
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գագիկ Հովհաննիսյանին Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի առաքելության ղեկավար նշանակելու մասին, նստավայրը` Բրյուսել:
-
28.10.2017|
19:20
«Ռուսաստանն ամեն օր ԱՄՆ-ի կողմից բացասական քայլեր է ակնկալում»,- Նյու Յորքում լրագրողների հետ զրույցում նշել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը:
-
28.10.2017|
19:19
Հունգարիան արգելափակել է ՈՒկրաինա-ՆԱՏՕ համատեղ հանձնաժողովի` դեկտեմբերին կայանալիք նիստը: Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի խոսքով՝ «Հյուսիսատլանտյան դաշինքը չի կարող շարունակել համաժողովի նախապատրաստական աշխատանքները, քանի որ դրա համար անհրաժեշտ է դաշինքի անդամ բոլոր պետությունների համաձայնությունը»:
-
28.10.2017|
19:18
Թուրքիայի անվտանգության ծառայության աշխատակիցները վերջին օրերին հինգ տասնյակ օտարերկրյա քաղաքացիների են ձերբակալել Անկարայում, Hurriyet-ի տեղեկություններով՝ իրավապահները նրանց կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչությունների մեջ:
-
28.10.2017|
19:17
Իսպանիայի կառավարությունը շաբաթ առավոտյան պաշտոնանկ է արել Կատալոնիայի ինքնավարության ոստիկանության ղեկավար Խոսեպ Լուիս Տրապերոյին: