-
28.10.2017|
13:57
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ քրդական փեշմերգայի ուժերի և Իրաքի բանակի միջև 24-ժամյա զինադադարը կնքվել է քուրդ զինյալների կողմից սահմանային անցակետերն ու այլ սահմանային դիրքեր լքելու պահանջն իրականացնելու համար` գրում է Reuters-ը։
-
28.10.2017|
13:56
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը պատրաստվում են գրոհել Սիրիայի Դեր Զոր նահանգում գտնվող Աբու Քամալ քաղաքի վրա, որտեղ ենթադրաբար գտնվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխները` ասել է կոալիցիոն ուժերի խոսնակ գնդապետ Ռայան Դիլոնը:
-
28.10.2017|
13:55
Թուրքիայի ԱԳՆ-ն, մեկնաբանելով Կատալոնիայի ղեկավարության՝ անկախություն հռչակելու որոշումը, աջակցությունն է հայտնել Իսպանիայի իշխանություններին ու նշել, որ Կատալոնիայի խորհրդարանի որոշումը միակողմանի է ու անօրինական:
-
28.10.2017|
13:54
Հանգուցյալ միլիարդատեր Քըրք Քրքորյանի հարստությունը տնօրինողների դիմումին ընդառաջելով՝ Լոս Անջելեսի Գերագույն դատարանի դատավոր Մարիա Սթրեթը թույլատրել է Քըրքորյանի 1,6 մլրդ դոլար հարստությունից 500 միլիոն դոլարը բարեգործական կազմակերպություններին հանձնել։
-
28.10.2017|
13:53
Առանձնատների վերանորոգման, վերակառուցման և հիմքից կառուցվող նոր բնակարանների շինարարությանը զուգահեռ` Թալիշում վերականգնվում են ենթակառուցվածքները:
-
28.10.2017|
13:10
Դիլիջանում հոկտեմբերի 25-ին բացվել է 2016թ. ապրիլյան պատերազմում զոհված տղաների հիշատակը հավերժացնող այգի։ Այն գտնվում է Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի հարակից տարածքում։ Ծրագիրը կյանքի է կոչվել «Երիտասարդական գաղափարներ» հասարակական կազմակերպության կողմից։
-
28.10.2017|
13:05
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
-
28.10.2017|
10:04
Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը խոստացել է, որ Կատալոնիայում կվերականգնվի օրենքի գերակայությունը և հանգստության կոչ է արել Կատալոնիայի կողմից անկախության հռչակումից րոպեներ անց: Իր Twitter-ում նա գրել է. «Ես բոլոր իսպանացիներին հանգստության կոչ եմ անում: Կատալոնիայում կվերականգնվի օրենքի գերակայությունը»:
-
28.10.2017|
10:03
Հոկտեմբերի 27-ին կայացած նիստում Իսպանիայի Սենատը կողմ է քվեարկել Կատալոնիայի կառավարությանը իշխանությունից հեռացնելուն և ինքնավար մարզում ուղիղ ղեկավարություն իրականացնելուն Մադրիդից: Որոշմանը կողմ է քվեարկել 214 սենատոր, դեմ՝ 47, մեկը ձեռնպահ է մնացել:
-
28.10.2017|
10:02
Հոկտեմբերի 27-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: