-
28.10.2017|
10:02
Հոկտեմբերի 26-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը, որի կազմում էին խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, պատգամավորներ Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն և Կառլոս Էռնանդես Միրոն:
-
28.10.2017|
10:01
Ադրբեջանական «Սև ցուցակը» մեքսիկական պատգամավորներին և CNN-ի լրագրողին ներառելուց հետո շարունակում է ընդլայնվել:
-
28.10.2017|
10:00
Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը, որը որոշել է իր թեկնածությունն առաջադրել ՌԴ նախագահի 2018-ի ընտրություններում, կարծում է, որ Ղրիմում պետք է տեղի ունենա նոր անկախ հանրաքվե:
-
28.10.2017|
09:59
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Բաքու կմեկնի հոկտեմբերի 30-31-ին՝ Իլհամ Ալիևի հետ մասնակցելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման արարողությանը:
-
28.10.2017|
09:58
70 կողմ, 10 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Կատալոնիայի շրջանային խորհրդարանն ընդունեց Իսպանիայից անկախանալու մասին բանաձևը: Խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թիվը 135 է:
-
28.10.2017|
09:57
Իսպանիան ամենածանր քաղաքական ճգնաժամն է ապրում 40 տարի առաջ ժողովրդավարությանը վերադառնալուց հետո` երկու առանցքային գործիչների համառության պատճառով` գրում է The Washington Post-ը խմբագրականում։
-
28.10.2017|
09:47
Ֆրանսիայի թերթերը Քսենյա Սոբչակի նախագահի թեկնածու առաջադրվելը գնահատել են հարված Ալեքսեյ Նավալնիին և ընդդիմության մեջ տարաձայնություններ սերմանելու իշխանության քայլ:
-
27.10.2017|
18:46
Գերմանիայի ԱԳ հնարավոր նախարար Ջեմ Oզդեմիրը սարսափելի երազ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի համար, նշում է բուլղարական «168 ժամ» պարբերականը: Գերմանացի բոլոր քաղաքական գործիչներից Oզդեմիրին Թուրքիայում ամենից շատ են ատում:
-
27.10.2017|
18:44
Թուրքիայի 2018-ի բյուջեից 22 մլն դոլար կհատկացվի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի պալատի անվտանգության ապահովմանը` հայտնում է «Բիրգյունը»։ Էրդողանի պալատի պահպանության գումարը վերջին շրջանում աճել է 3 անգամ:
-
27.10.2017|
18:43
Ռուսաստանն ընդլայնել է արևմտյան երկրների դեմ պատժամիջոցների ցանկը՝ արգելելով ԵՄ-ից, ԱՄՆ-ից, Կանադայից և մի շարք այլ երկրներից կենդանի խոզերի և ենթամթերքների ներկրումը: