-
27.10.2017|
15:38
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն ունեցել է կազմակերպիչներ և դա պաշտոնական վարկած է, քանի որ այդ մասով քրեական գործից անջատված մաս կա` այսօր ԱԺ այգում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին կառուցված հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
-
27.10.2017|
15:37
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 27-ի դեպքերը չի կապում արտաքին աշխարհից եկած ազդակների հետ։ Լրագրողների հետ զրույցում Բաբլոյանը կարծիք հայտնեց, որ հոկտեմբերի 27-ի դեպքերը կապված չեն քաղաքականության հետ։
-
27.10.2017|
15:36
Հոկտեմբերի 27-ի կատարողները ձերբակալված են, պատվիրատուները չեմ կարող ասել՝ ովքեր են, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Հոկտեմբերի 27-ը մեր պատմության ամենաողբերգական էջերից մեկն է և Հայաստանի Հանրապետության զարգացումը ակնհայտորեն հետ գցեց։
-
27.10.2017|
15:35
Ազգային ժողովի նիստի սկզբում դահլիճում ներկա պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 18 տարի առաջ իրականացված ողբերգության զոհերի հիշատակը։
-
27.10.2017|
15:34
Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) Ֆրանկֆուրտի տարածաշրջանային բաժինը 2012-ին Ադրբեջանի Socar նավթագազային պետական ընկերությունից 28 հազար դոլար է ստացել՝ խախտելով Գերմանիայի կուսակցությունների նվիրատվությունների մասին կանոնները, հայտնում է ԶԼՄ-ների համընկերությունը, որի կազմի մեջ են մտնում NDR-ը, WDR-ը և Süddeutsche Zeitung թերթը:
-
27.10.2017|
15:33
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրամանագիր է ստորագրել ղազախերենի կիրիլյան այբուբենը լատիներենով փոխարինելու մասին և կառավարությանը հանձնարարել է հանձնաժողով կազմել գործընթացը ավարտին հասցնելու մինչև 2025-ը։ Այբուբենի սպասվող փոփոխությունն առաջինն է վերջին 80 տարում, երբ Ղազախստանը սկսեց կիրառել կիրիլյան այբուբենը։
-
27.10.2017|
15:32
Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովում` հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը հինգշաբթի օրը Տալլինում:
-
27.10.2017|
15:30
ԱՄՆ-ի պետդեպարտամենտը Կոնգրեսին մարդկանց և ընկերությունների ցուցակ է ներկայացրել, որոնց նկատմամբ հնարավոր է պատժամիջոցներ սահմանվեն՝ ռուսական ռազմական և հետախուզական ուժերի հետ կապեր ունենալու համար։
-
27.10.2017|
15:30
Քաղաքական հայացքներով հայտնի մարդ լինելը դեռ չի նշանակում լինել քաղաքական գործիչ, երեկ ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ հյուրընկալվելով ՀՀԿ-ի «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում, որտեղ դասախոսություն է կարդացել։
-
27.10.2017|
15:29
Ազգային ժողովը այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» վիճահարույց օրինագիծը: Դեմ քվեարկեցին ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորները: