-
23.10.2017|
16:43
Մեքսիկայի խորհրդարանի պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն, Կառլոս Էռնանդես Միրոն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և ապատգամավոր Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
-
23.10.2017|
16:40
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են:
-
23.10.2017|
16:36
Հայաստանի տարածքում մինչև հոկտեմբերի 27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
-
23.10.2017|
16:33
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կոչ է արել Իրանի աջակցությունը վայելող զինյալներին, որ Իրաքի զինված ուժերի հետ մարտնչում էին «Իսլամական պետության» դեմ, «տուն վերադառնալ և թույլատրել Իրաքի ժողովրդին երկրում վերահսկողությունը վերստին վերցնել իր ձեռքը»:
-
23.10.2017|
16:28
Իտալիայի երկու ամենահարուստ մարզերի՝ Լոմբարդիայի ու Վենետոյի բնակչությունը երեկ հանրաքվեում քվեարկել է ինքնավարության ընդլայնման օգտին: Ըստ նախնական տվյալների՝ Լոմբարդիայում հանրաքվեին մասնակցել են ընտրելու իրավունք ունեցողների 40, Վենետոյում՝ 57 տոկոսը:
-
23.10.2017|
16:19
Վրացական ֆուտբոլային երազանքն իրականություն դարձավ. Վրաստանի ամենահայտնի ֆուտբոլիստը՝ Կախա Կալաձեն, հաղթեց Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում` հավաքելով քվեների 51 տոկոսը:
-
23.10.2017|
15:44
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին, ով Երևան է ժամանել Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում. հոկտեմբերի 20-24-ը մայրաքաղաքում միջոցառումներ են անցկացվում հիշարժան այդ հոբելյանի կապակցությամբ:
-
23.10.2017|
15:35
Հոկտեմբերի 20-22-ը ՀՀ բուհերի շուրջ 65 ուսանողներ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում մասնակցում էին ինտերակտիվ քաղաքագիտական սեմինարի։ Այն համատեղ կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Ուսանողի ձայն»երիտասարդական հասարակական կազմակերպությունը և «Նիկոլ Աղբալյան»ուսանողական միությունը։
-
23.10.2017|
15:29
Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 22-ի կամերային համերգը նվիրված էր Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։ Երեկոյին ներկա էր Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն։ Համերգը կայացել է Հայաստանում Վրաստանի դեսպանության աջակցությամբ։
-
23.10.2017|
12:47
Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ: