-
21.10.2017|
22:10
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ 2018 թվականին Հայաստանում կայանալիք երեք խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի ու Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախապատրաստական աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով:
-
21.10.2017|
17:55
Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանի մահվան՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։
-
21.10.2017|
13:59
Ստեփանակերտում հոկտեմբերի 20-ին, տեղի է ունեցել սգո երթ` ի հիշատակ հայազգի մեծ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի։ Նրա հովանավորությամբ կառուցած Սիրո պուրակից երթի մասնակիցները պաստառներով ու բարերարի նկարներով շարժվել են մայրաքաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցի, որտեղ էլ նրա հիշատակին կազմակերպվել է մոմավառություն:
-
21.10.2017|
13:58
Եվրամիությունը հարաբերությունների վերջնական խզման չի ձգտում Թուրքիայի հետ, սակայն տվյալ փուլում Անկարայի հետ «կոշտ և պահանջկոտ երկխոսություն» վարելու անհրաժեշտություն Է տեսնում` հոկտեմբերի 20-ին Բրյուսելում մամուլի ասուլիսում հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ամփոփելով ԵՄ-ի գագաթնաժողովի արդյունքները:
-
21.10.2017|
13:57
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ է դարձել վրացական «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Գիգի Ծերեթելին:
-
21.10.2017|
13:57
«ՄԱԿ-ը մեծ ներուժ ունի, մարդկանց միավորելու ուժ ունի, որը ոչ ոք չունի»,- ասել է Թրամփը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հոկտեմբերի 20-ին Վաշինգտոնում հանդիպման ժամանակ:
-
21.10.2017|
13:55
Կահիրեից ոչ հեռու գտնվող Էլ Վահաթ շրջանում ահաբեկիչների հետ բախումների հետևանքով Եգիպտական ոստիկանության 35 սպա է սպանվել, 18-ը` վիրավորվել:
-
21.10.2017|
13:55
Նիդերլանդներում նոր կառավարություն կազմելու գործընթացն ավարտվել է, կառավարությունում կլինի 15 նոր նախարարական պաշտոն, որ նախորդի կրկնակին է, որոշ գերատեսչություններում միաժամանակ 2 ղեկավար կլինի:
-
21.10.2017|
13:53
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքների նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն...
-
21.10.2017|
13:51
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաքում պայթյունի պատասխանատվությունը: