-
21.10.2017|
10:12
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպության (EuFoA) նախաձեռնությամբ Բրյուսելում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված քննարկում, որի ընթացքում ելույթ են ունեցել ԼՂՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը և Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
-
21.10.2017|
10:10
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկուն և նշել, որ ուրախ է նրան հյուրընկալել երկու երկրների և ժողովուրդների համար հոբելյանական տարում, երբ Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հետ մեկտեղ նշվում է Լեհաստանում հայ համայնքի կազմավորման 650-րդ տարեդարձը։
-
21.10.2017|
10:07
Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենը Ավստրիական ժողովրդական կուսակցության առաջնորդ Սեբաստիան Կուրցին հանձնարարարել է կառավարություն ձևավորել:
-
21.10.2017|
09:59
Իրաքի հյուսիսում կառավարական ուժերը վերահսկողություն են հաստատել նավթով հարուստ Քիրկուկի վերջին շրջանների նկատմամբ, որոնք մինչ այդ վերահսկում էին քրդական զինված ջոկատները:
-
21.10.2017|
02:20
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017-ի հունվար-սեպտեմբերին 5,1 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
-
21.10.2017|
02:19
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին ստորագրել է հրամանագիր, որով Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Տիգրան Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
-
21.10.2017|
02:18
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսին ու ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերին:
-
21.10.2017|
02:17
Արմեն Ջիգարխանյանի կնոջը՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, հեռացրել են թատրոնից, որտեղ նա տնօրեն էր։
-
21.10.2017|
02:15
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մերժել է Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հանդիպման առաջարկը` հաղորդում է թուրքական «Սաբահ» պարբերականը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրների:
-
21.10.2017|
02:15
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը` Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկու հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: