-
21.10.2017|
02:14
Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Դանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Մադսենը (նստավայրը՝ Կիև):
-
21.10.2017|
02:13
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Փոմփեոն հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան մեկ ամսից կարող է հասնել Փհենյանի հռչակած նպատակին՝ ի վիճակի լինել ԱՄՆ-ին հարվածել միջուկային հրթիռով:
-
21.10.2017|
02:12
Չեխիայում այսօր և վաղը անցկացվում են խորհրդարանի ստորին պալատի ընտրություններ: Ըստ հարցումների՝ հաղթելու ամենաշատ շանսերն ունի ANO աջակենտրոն պոպուլիստական շարժումը, որ գլխավորում է միլիարդատեր և ֆինանսների նախկին նախարար Անդրեյ Բաբիշը: Երկրորդ տեղում են սոցիալ-դեմոկրատները՝ նախկին իշխող կոալիցիայի առաջատար կուսակցությունը:
-
21.10.2017|
02:11
«Ադրբեջանին ցանկանում են զրկել այնպիսի կարևոր ամբիոնից, ինչպիսին Եվրոպայի խորհուրդն է»,- հայտարարել է ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը: Ադրբեջանական Միլի մեջլիսում կոշտ հայտարարություններ են հնչել ԵԽԽՎ վերջին նստաշրջանի կապակցությամբ:
-
21.10.2017|
02:10
ԱՄՆ-ի-ի հետախուզությունը եկել է այն եզրակացության, որ ռուսական միջամտությունը չի ազդել ԱՄՆ-ի-ի նախագահական ընտրությունների արդյունքների վրա` հայտարարել է ԱՄՆ-ի-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Մայք Փոմփեոն:
-
21.10.2017|
02:09
Քաղաքական բանավեճերի «Վալդայ» ակումբի ավանդական հավաքին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատասխանել առաջիկա նախագահական ընտրություններին իր մասնակցության հարցին:
-
21.10.2017|
02:05
Սիրիայի արևելքում` Ռուսաստանի ու Իրանի աջակցությամբ` կառավարական զորքերի սրընթաց հարձակումը ջուրն է գցում ԱՄՆ-ի զինվորականների հույսերը` խորանալ ԻՊ-ի գրաված տարածքներում` Ռաքայի հաղթանակից հետո:
-
20.10.2017|
14:02
Հոկտեմբերի 28-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը:
-
20.10.2017|
13:49
«Արամ Խաչատրյան» համերգասրահում, Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակում, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրեց ամերիկահայ ռոք երաժիշտ, կոմպոզիտոր Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան։
-
20.10.2017|
13:45
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի հոկտեմբերի 25-ին` Երևանում։ Մինչ այդ, հոկտեմբերի 24-ին պաշտոնական այցով Երևան կժամանի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։