19.10.2017|
23:41
Christie’s աճուրդային տան Magnificent Jewels աճուրդի ժամանակ վաճառքի կհանվի 19,07- կարատանոց ադամանդ, որ պատկանել է կարդինալ Մազարինիին։ Մազարինին, որ 17-րդ դարում եղել է Ֆրանսիայի վարչապետը, 18 հազվագյուտ ադամանդից հավաքածու է ունեցել, այդ թվում` Le Grand Mazarin ադամանդը՝ բաց վարդագույն երանգով քարը, որ հայտնաբերվել էր Հնդկաստանում: