-
18.10.2017|
20:55
Թուրքիան չի ընկրկի ԱՄՆ-ի ճնշումների առաջ և կմերժի անընդունելի ցանկացած պայման` հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
-
18.10.2017|
20:54
Բեռլինում` Գերմանիայի իշխող կուսակցության` Քրիստոնեա-դեմոկրատական միության կենտրոնական գրասենյակում սկսվել են կոալիցիոն բանակցությունները:
Սեպտեմբերի 24-ին Բունդեսթագի ընտրություններում տարած հաղթանակից, բայց ավելի քան 60 մանդատի կորստից հետո Անգելա Մերկելի կուսակցությունը ստիպված է բանակցություններ վարել եռակողմ կոալիցիա ձևավորելու շուրջ:
-
18.10.2017|
20:51
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Դվին» հյուրանոցային համալիրի շինհրապարակ: Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2016 թ. մայիսի 5-ին կայացած նիստում հավանություն էր տվել «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին:
-
18.10.2017|
14:30
Ռուսաստանի նախագահի ընտրություններից 4 ամիս առաջ Կրեմլը որոշակիություն չի մտցնում ընտրարշավի գլխավոր ինտրիգում` ովքե՞ր են նախագահ Պուտինի մրցակիցները լինելու:
-
18.10.2017|
14:23
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին կարող են զրկել իր պաշտոնից նախարարների կաբինետի հետ կոնֆլիկտի համար` նման որոշում կա Սահմանադրական դատարանի վճռում, գրում է ABC News-ը։
-
18.10.2017|
14:22
ԱՄՆ զինված ուժերի սեփականության 20 տոկոսը պիտանի չէ` փաստել է Պենտագոնը Ներկայացուցիչների պալատի ԶՈՒ հարցերով կոմիտեի համար գերատեսչական զեկույցում։
-
18.10.2017|
14:21
ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի դեսպան Կիմ Ին Ռյոնը Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեի նիստում հայտարարել է, որ իրավիճակը Կորեական թերակղզում հասել է կրիտիկական նիշի՝ ԱՄՆ-ի գործողությունների պատճառով։ Նրա խոսքով՝ ցանկացած պահի տարածաշրջանում կարող է միջուկային պատերազմ սկսվել։
-
18.10.2017|
14:20
Չինաստանում սոցիալիստական արդիականացումը պետք է ավարտվի 2035-ին` հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Չինաստանի կոմունիստական կուսակցության 19-րդ համագումարի բացմանը։
-
18.10.2017|
14:19
Սաուդյան Արաբիան փորձում է կառավարության փոփոխություն հրահրել Կատարում` հայտարարել է Կատարի ԱԳ նախարար Մուհամադ բեն Աբդուրահման Ալ Թանին CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
-
18.10.2017|
14:17
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) ներկայացուցիչ Ռիչարդ Կոլոջը, ներկայացնելով «Կյանքը տարբեր աշխարհներում» զեկույցը, մեծ ուշադրություն է դարձրել սոցիալ-տնտեսական անհավասարության խնդրին: