-
18.10.2017|
13:14
Հոկտեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Միջխորհրդարանական միության գլխավոր վեհաժողովի շրջանակներում կառույցի առողջապահական խմբում ՀՀ ԱԺ պատգամավոր, առողջապահական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Կարեն Ավագյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործում ՀՀ ԱԺ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումները։
-
18.10.2017|
09:31
Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովն ակնհայտորեն ընկալման խնդիր ունի` ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնականի գրառմանը:
-
18.10.2017|
09:30
Հոկտեմբերի 18-19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կլինի Բրյուսելում՝ մասնակցելու Եվրոպայի հայկական 4-րդ համաժողովին: Բրյուսելում նախատեսված է նաև Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով Եվրամիության հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ։
-
18.10.2017|
09:29
«Բաքվեցի ժամկետանց մանր չինովնիկը նորից բաց թողեց հնարավորությունը լռել ու ի ցույց չդնել իր սահմանափակ լինելը»,- Twitter -ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
-
18.10.2017|
09:28
ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը Twitter-ի միկրոբլոգում արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովի գրառմանը. «Ն. Մամեդովի քարանձավային մտածելակերպի արգասիք հանդիսացող գրառումները հերթական ապացույցն են, թե ինչն է խոչընդոտում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին»:
-
18.10.2017|
09:27
Բարսելոնում նոր բողոքի ցույցեր են սկսվել, երբ Մադրիդի դատարանը որոշել է կալանավորել անջատական երկու ազդեցիկ առաջնորդների՝ Ջորդի Սանչեսին և Ջորդի Կույշարտին: Երկուսն էլ առանցքային դերակատարություն են ունեցել հոկտեմբերի 1-ի հանրաքվեի անցկացման ժամանակ, որի արդյունքներով՝ Կատալոնիայի գերակշռող մեծամասնությունը քվեարկեց Իսպանիայից անկախանալու օգտին:
-
18.10.2017|
09:25
«Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է»,- հայտարարում է Բաքուն՝ պնդելով, որ Հայաստանի նախագահը իր ելույթով խախտել է պայմանավորվածությունները:
-
18.10.2017|
09:25
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սորոնբայ Ժենբեկովին Ղրղզստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
-
18.10.2017|
09:24
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Վարշավայում կրկին քննադատել է Եվրամիությանը` կոչ անելով՝ արագացնել Թուրքիայի անդամակցության գործընթացը: Նա պնդել է, թե Բրյուսելը չի կատարում Անկարայի առջև ստանձնած պարտավորությունները:
-
18.10.2017|
09:19
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարները համագործակցությունը խորացնելու մասին փաստաթուղթ են ստորագրել՝ այսօր Թբիլիսիում կայացած հանդիպումից հետո: