Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը, ինչպես և ծրագրված էր, հինգշաբթի մեկնել է Բրյուսել` ԵՄ ղեկավարների սամմիթին մասնակցելու: Ռախոյի արտաքուստ հանգստությունը խաբուսիկ է` տանը հանգիստ չէ:
Չինաստանը մտնում է նոր դարաշրջան, որ նրան խոստանում է կենտրոնական դեր աշխարհում` հայտարարեց ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը։ Սոցիալիստական դրոշների տակ Չինաստանի սրընթաց առաջընթացը ցույց է տալիս, որ ուրիշ երկրներ ունեն նոր ընտրություն` ասաց Սի Ցզինպինը կոմունիստական կուսակցության համագումարում:
Ֆուտբոլասերը վարժվել է, որ Չեմպիոնների լիգայի խմբային հանդիպումների յուրաքանչյուր տուր առնվազն մեկ անակնկալ պիտի մատուցի: Բնականաբար, բացառություն չէր և այս հերթականը, սակայն, կներեք, անակնկալ անակնկալի վրա հաշիվ կա:
«Ի՞նչ է տալիս մեզ այս օրենքը չունենալը, չի՛ տալիս ոչինչ,- ասաց Միքայել Աջապահյանը:- Այսինքն` դարձյալ խարխափելու ենք անորոշության մեջ` չհասկանալու համար, թե ում դիմել և ինչ անել»:
Բնապահպանության նախարարության և Հայաստանի նկարիչների միության համագործակցությամբ իրականացվող «Բնապահպանություն կերպարվեստի լեզվով» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 15-ին նկարիչներն այցելեցին «Խոսրովի անտառ» պետական արգելոց և կտավին հանձնեցին արգելոցի գեղեցիկ բնապատկերները:
Դարուկես խոսում ենք ինքնաճանաչողության մասին, բայց դա մե՛ր խնդիրն է, որն առնչվում է մեր ծուլության, շահատակության, «ինձնից հետո` ջրհեղեղ» մտայնության և հազարումի հոռի բարքերի հետ:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...