-
16.10.2017|
14:02
Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցի գլխավորած պահպանողական ժողովրդական կուսակցությունն առաջատարն է Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատի) ընտրություններում։
-
16.10.2017|
14:01
Հոկտեմբերի 17-ին Վրաստանի մայրաքաղաքում նախատեսված է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի Զինված ուժերի հրամանատարների հանդիպում:
-
16.10.2017|
14:00
48 տարեկանում մահացել է ռուս հանրահայտ դերասան Դմիտրի Մարյանովը` հայտնում է РЕН ТВ հեռուստաալիքը:
-
16.10.2017|
13:59
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և մի շարք պետությունների ղեկավարներ դատապարտել են Սոմալիում ունեցած ահաբեկչական գործողությունը, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել են առնվազն 276 հոգի, վիրավորվել՝ մոտ 300-ը:
-
16.10.2017|
13:59
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է հյուսիսկորեական խնդիրը կարգավորել դիվանագիտական ճանապարհով:
-
16.10.2017|
13:58
ԱՄՆ-ը հորդորել է Իրաքի կենտրոնական իշխանությունների ու Քրդստանի զինված ուժերին խուսափել լրացուցիչ լարվածությունից:
-
16.10.2017|
09:07
Վրաստանում Միխեիլ Սաակաշվիլու նախագահության ժամանակ իսկապես փոփոխություններ են տեղի ունեցել` հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին «Դոժդ» հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
-
16.10.2017|
09:06
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է Իրանի հարցով երկրորդ միջուկային համաձայնագիրը կնքել, խոստացել է համագործակցել Գործողությունների համատեղ համապարփակ պլանի գործընկերների հետ։
-
16.10.2017|
09:05
Արմեն Ջիգարխանյանը ոստիկանությանն է դիմել` կնոջը` դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրելով իրեն սպանելու փորձի համար: Դերասանն ասել է, որ կինը ցանկանում է վերջնականապես տիրանալ իր ունեցվածքին:
-
16.10.2017|
09:04
Ղրղզստանի ԿԸՀ-ի տվյալներով` իշխող կուսակցության թեկնածու, գործող նախագահի աջակցությունը վայելող Սորոնբայ Ժենբեկովը ստանալով ընտրողների ձայների 50 տոկոսը, հաղթում է նախագահական ընտրություններում: Երկրորդը գործարար Օմուրբեկ Բաբանովն է: Առաջին 7 ժամերի տվյալներով, ընտրություններին արդեն իսկ մասնակցել էր ընտրողների 40 տոկոսը: