-
14.10.2017|
08:43
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է` այլևս չի վստահեցնելու Կոնգրեսին, որ Իրանի հետ միջուկային գործարքը համապատասխանում է ԱՄՆ-ի շահերին: Նա Կոնգրեսին կոչ է արել Իրանին լրացուցիչ պայմաններ առաջադրել պատժամիջոցների հետագա կասեցման համար:
-
14.10.2017|
07:50
Վրաստանի խորհրդարանն արտահերթ նիստում, չնայած նախագահի վետոյին, որը դրվել էր ընդունված նոր սահմանադրության վրա, կողմ է քվեարկել փաստաթղթին։ Քվեարկությանը չեն մասնակցել ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները։
-
14.10.2017|
07:49
Ֆրանսիան հաստատում է, որ հավատարիմ է Իրանի հետ միջուկային համաձայնագրին և պնդում է, որ միջազգային խնդիրների լուծման համար մուլտիլատերալիզմի սկզբունքը կարևոր է, հայտնում է AP-ը։
-
14.10.2017|
07:48
Իրանը պատրաստ է հրաժարվելու միջուկային գործարքի գործողությունների համապարփակ համընդհանուր պլանից, եթե դրանից դուրս գա ԱՄՆ-ը, ասել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին։
-
14.10.2017|
07:45
Բեռլինում շարունակում են համարել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը կարևոր գործիք է Իսլամական Հանրապետության միջուկային զինման կանխարգելման համար` հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը։
-
14.10.2017|
07:44
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ և քննարկել միջուկային ծրագրի շուրջ տիրող վիճակը։ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ նախարարները կարծիքներ են փոխանակել իրավիճակի շուրջ, որը ստեղծվել է Իրանի միջուկային ծրագրի գործողությունների համընդհանուր համապարփակ պլանի իրականացման պատճառով։
-
14.10.2017|
07:43
Միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը կսրի Իրանի միջուկային խնդիրը, Թեհրանը կհետևի Վաշինգտոնի օրինակին, դա միանշանակ կվնասի անվտանգության և միջուկային զենքի չտարածման մթնոլորտին ամբողջ աշխարհում` ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
14.10.2017|
07:42
Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) գործադիր կոմիտեն միաձայն որոշել է կազմակերպության նախագահ Կիրսան Իլյումժինովի լիազորությունները փոխանցել նրա տեղակալին, հաղորդում է ՖԻԴԵ-ի թվիթերյան էջը:
-
14.10.2017|
07:42
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ԱՄՆ-ին և Թուրքիային կոչ է արել լուծում գտնել դաշինքի 2 առանցքային անդամների միջև հարաբերությունների ճգնաժամը հաղթահարելու համար։
-
14.10.2017|
07:41
Ադրբեջանը չի դիմել ԵԱՏՄ անդամակցության համար, երբ դիմի, մեր դիրքորոշումը շատ հստակ ու պարզ է լինելու` ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: