-
14.10.2017|
07:42
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ԱՄՆ-ին և Թուրքիային կոչ է արել լուծում գտնել դաշինքի 2 առանցքային անդամների միջև հարաբերությունների ճգնաժամը հաղթահարելու համար։
-
14.10.2017|
07:41
Ադրբեջանը չի դիմել ԵԱՏՄ անդամակցության համար, երբ դիմի, մեր դիրքորոշումը շատ հստակ ու պարզ է լինելու` ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
-
14.10.2017|
07:38
Սոչիում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսն ու Ադրբեջանը զարգացնում են ռազմատեխնիկական համագործակցությունը:
-
14.10.2017|
07:36
ԱՄՆ-ը չի պատրաստվում մեծացնել իր զինված ուժերը Եվրոպայում և խախտել ՌԴ-ՆԱՏՕ հիմնադիր ակտը` ասել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնի Մայքլը: «Մենք շարունակում ենք հակված մնալ թափանցիկությանը»,- ասել է նա։
-
14.10.2017|
07:35
«Խիստ ցավում եմ, որ ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի աշխատանքին առաջին մասնակցությանս նախորդեց ադրբեջանական հերթական ցինիկ արարքը, որը կատարել է այդ երկիրը Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանում»` ասել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
-
14.10.2017|
07:32
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե Անկարան ու Մոսկվան քննարկում են C-500 զենիթահրթիռային համալիրների հնարավոր ձեռքբերման հարցը` ասել է Էրդողանը ՈՒկրաինա և Սերբիա այցերից վերադառնալիս: Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանն ու Թուրքիան կկարողանան պայմանավորվել նաև С-400 զենիթահրթիռային համակարգերի համատեղ արտադրության շուրջ:
-
14.10.2017|
07:31
Թուրքիայում հինգերորդ անգամ կարող է երկարաձգվել անցած տարվա հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրությունը: CNN Türk-ի փոխանցմամբ՝ հայտարարել է «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության փոխնախագահ Մուստաֆա Էլթաշը:
-
14.10.2017|
07:30
Ղրղզստանի նախագահական ընտրություններից երկու օր առաջ երկրի իրավապահները ընդդիմադիր թեկնածու Օմուրբեկ Բաբանովի ելույթներում զանգվածային անկարգություններ հրահրելու և իշխանություններին չհնազանդվելու կոչեր են հայտնաբերել:
-
14.10.2017|
07:29
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Կատալոնիայի անկախացումը Իսպանիայից կարող է դրդել եվրոպական երկրների այլ շրջաններին՝ դիմելու առանձնանալու փորձերի:
-
14.10.2017|
07:11
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հարևան Ղազախստանի հետ սահմանային անցակետերում տիրող իրավիճակը «ամենաթողություն» է անվանել և համեմատել «շրջափակման» հետ: