-
13.10.2017|
13:37
Շվեյցարացի և ֆրանսիացի հնագետները Սակկարայի «բուրգերի դաշտավայրում» հայտնաբերել են բուրգի ոսկյա գագաթ, որը զարդարում էր Հին թագավորության վերջին փարավոններից մեկի՝ Պտղոմեոս II-ի մոր գերեզմանը, հաղորդում է Եգիպտոսի Հնությունների հարցով նախարարությունը:
-
13.10.2017|
13:36
Բրիտանական գյուղական փաբը աշխարհում լավագույն ռեստորանն է համարվել ըստ TripAdvisor ճանապարհորդական աղբյուրի: Հաղթողը որոշվել է մեկ տարում կայքում գրախոսականներով, փոխանցում է BBC-ին: Բրիտանական ռեստորանը առաջին անգամ առաջինն է ճանաչվել 2012-ին մրցանակի հիմնման պահից:
-
13.10.2017|
13:36
Նյու Ջերսի նահանգի Մեդիսոն քաղաքի քաղաքապետարանի շենքում հայտնաբերել են Նապոլեոնի կիսանդրին, որ Օգյուստ Ռոդենը քանդակել է 1908-ին: Կիսանդրին համարվում էր կորած` հաղորդում է North Jersey News ամսագիրը:
-
13.10.2017|
13:35
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը քննարկել է Իրանի հարցով Դոնալդ Թրամփի սպասվող ելույթը Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի և Ռուսաստանի գործընկերների հետ` հայտարարել է պետքարտուղարությունը՝ չհաղորդելով մանրամասներ:
-
13.10.2017|
13:28
Հոկտեմբերի 12-ին հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: «Թումոյի» սաները մուտքի մոտ հյուրին դիմավորեցին նրան պատկերող դիմակներով (նմանատիպ դիմակներ առկա էին նաև «Լինել Ջոն Մալկովիչ» ֆիլմի ազդագրի վրա):
-
13.10.2017|
13:27
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը խորհրդարանի կողմից առաջադրվել է որպես Միջխորհրդարանական միության առողջապահական խմբի անդամ։ Միջխորհրդարանական միությունը համախմբում է աշխարհի բոլոր խորհրդարանների ներկայացուցիչներին։ Կարեն Ավագյանն առողջապահական խմբում ՀՀ օրենսդիր մարմինը կներկայացնի մինչև 2019թ. ավարտը։
-
13.10.2017|
13:18
Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը:
-
13.10.2017|
08:48
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ Իսպանիայի Ազգային տոնի կապակցությամբ:
-
13.10.2017|
08:47
Կառավարությունը հաստատեց Ռուսաստանից 100 միլիոն դոլար վարկ վերցնելու նախագիծը։ Ըստ համաձայնագրի, վարկը օգտագործվելու է Ռուսաստանից ժամանակակից սպառազինություն և զինտեխնիկա ձեռք բերելու նպատակով։
-
13.10.2017|
08:46
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կրկին քննադատել է Վաշինգտոնին: Անկարայում հնչեցրած ելույթում Թուրքիայի նախագահը հայտարարել է․ «ԱՄՆ-ը պատրաստ է զոհաբերել իր ռազմավարական դաշնակից Թուրքիային հանուն մի դեսպանի, որը լավ չի ճանաչում իր տեղը»: