12.10.2017|
03:03
Աշխատանքային այցով Սոչիում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Նիստին մասնակցում են նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի և ՌԴ նախագահները, Ղրղզստանի վարչապետը, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: