-
11.10.2017|
11:48
Հոկտեմբերի 10-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին: Նա նախարարին զեկուցել է հոկտեմբերի 5- 7-ին Հայաստանում կայացած «Որոնում-2017» մարտավարամասնագիտական զորավարժության արդյունքների, ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ ՄԽ ուժերի մի մասի ու ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժության ընթացքի մասին:
-
-
11.10.2017|
11:45
Անկարան, Բաղդադը և Թեհրանը պատրաստ են նոր պատժամիջոցներ սահմանել Իրաքի քրդական ինքնավարության դեմ, եթե նրա իշխանությունները չչեղարկեն տարածաշրջանում անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը:
-
11.10.2017|
11:44
ԻԻՀ նախագահն իր նստավայրում ընդունել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Նա շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները:
-
11.10.2017|
11:43
Ֆրանսիայում միլիոնավոր մարդիկ մեկօրյա գործադուլ են հայտարարել և բողոքի ցույցի դուրս եկել՝ առաջիկա հինգ տարիներին շուրջ 120 հազար բյուջետային աշխատողներ կրճատելու՝ նախագահ Մակրոնի ծրագրի դեմ:
-
11.10.2017|
11:43
Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Սոչի` մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին:
-
11.10.2017|
11:40
ԵԽԽՎ նախագահ ընտրելուց բացի` Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանը քննարկել է այլ հարցեր: 1903 (2012) բանաձևի իրականացումը. Խորհրդարանական Վեհաժողովի անդամների թափանցիկության, հաշվետվության ու ազնվության որակների ամրապնդումն ու խթանումը թեման ներկայացրել է Յան Լիդլ-Գրենջերը, քննարկման ժամանակ ելույթ է ունեցել ԱԺ պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը:
-
11.10.2017|
11:36
Հոկտեմբերի 10-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը (ծնված 1998թ.):
-
11.10.2017|
11:34
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել կառավարության ընդլայնված նիստում և հերթական հետաքրքիր հայտարարություններն է արել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերաբերյալ: Նախ նա նշել է, որ կոնֆլիկտի կարգավորման բանակցային գործընթացը «վերսկսվում է առանց որևէ նախապայմանի»։
-
11.10.2017|
11:30
ԽՍՀՄ-ի փլուզումից 26 տարի է անցել: Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ է հաստատել հետխորհրդային բոլոր անկախ պետությունների հետ ու զարգացրել է կապերը: Բայց Հայաստանի հետ մենք նախկինի նման դիվանագիտական հարաբերություններ չունենք, ցամաքային սահմանը շարունակում է փակ մնալ: