-
09.10.2017|
21:58
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակային սուր բանավեճի մեջ է մտել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Քորքերի հետ: Թրամփը նրան մեղադրել է միջուկային հարցի շուրջ Իրանի հետ 2015-ին կնքված «ահավոր» պայմանագրի համար՝ հավելելով, որ Քորքերը ցանկանում էր դառնալ ԱՄՆ պետքարտուղար, սակայն ինքը մերժել է նրան:
-
09.10.2017|
21:57
Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին պատրաստ է սառեցնել սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեի արդյունքները` դաշնային կառավարության սահմանած պատժամիջոցների վերացման դիմաց` Al-Arabiya հեռուստաընկերության եթերում հայտարարել է Իրաքի փոխնախագահ ՈՒսման ան-Նուջեյֆին` Բարզանիի հետ բանակցությունների ավարտին:
-
09.10.2017|
21:56
ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև դիվանագիտական սկանդալ է՝ Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, թե դադարեցնում է Թուրքիայի քաղաքացիներին վիզաների տրամադել: Այս հայտարարությունից ժամեր անց՝ երեկ երեկոյան, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունն է հայտարարել, որ ի պատասխան՝ դադարեցվում է թուրքական վիզաների տրամադրումը ԱՄՆ քաղաքացիներին:
-
09.10.2017|
21:55
«Կարող եմ ասել, որ փորձագիտական մակարդակով շփումները և բանակցությունները այդ գործարքի համատեքստում շարունակվում են»,- ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսպես է պատասխանել ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը գործարքից Անկարայի հրաժարվելու հնարավորության վերաբերյալ հարցին:
-
09.10.2017|
21:54
Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Կալիֆոռնիա նահանգի օրենսդիր մարմնի անդամներին։
-
09.10.2017|
21:53
Տնտեսագիտության ասպարեզում 2017-ի Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի տնտեսագետ Ռիչարդ Թալերին: Գիտական ողջ գործունեության ընթացքում Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Թալերը ուսումնասիրել է տնտեսական հարաբերություններին մասնակցող սուբյեկտների պահելաձևի առանձնահատկությունները:
-
09.10.2017|
20:24
«Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ-ն իրականացնում է ազգանվեր մի գործունեություն՝ հավաքագրելով 90-ականների սկզբից մինչև մեր օրերը Արցախի ազատագրման և պահպանության համար մղված ազգային ազատագրական պայքարում զոհված կամ անհետ կորած մեր հերոսների տվյալները, ամեն ամիս` «Նարեկացի» արվեստի միության հյուրընկալ հարկի տակ, «Հերոսներն անմահ են» խորագիրը կրող գրական-երաժշտական երեկոյի շրջանակներում ներկայացնում տեսաֆիլմ նախաբանով՝ «ՈՒնենք ապահով այս օրը մեր հերոսների շնորհիվ»…
-
09.10.2017|
20:03
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան ընկերակցության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովին:
-
09.10.2017|
12:44
Հոլիվուդի աստղ Ջոն Մալկովիչը Երևան է ժամանել: Վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում հայտնի դերասանին դիմավորել է Սերգեյ Սմբատյանը: Հոկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ դերասանն ինքնատիպ ծրագիր կներկայացնի՝ Արամ Խաչատրյանի անվան 5-րդ փառատոնի բացման շրջանակում:
-
09.10.2017|
12:43
Բարսելոնում կիրակի օրը հանրահավաք են արել Իսպանիայի հետ միասնության կողմնակիցները։