09.10.2017|
12:39
2017-ին 92 երկրներ առաջադրել են իրենց ֆիլմերն «Օսկար» մրցանակի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում` հայտնում է Ամերիկյան կինոակադեմիան։ Առաջին անգամ մասնակցության հայտեր են ներկայացրել Հայիթին, Հոնդուրասը, Լաոսը, Մոզամբիկը, Սենեգալն ու Սիրիան։