-
07.10.2017|
18:20
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆանո Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ նախագահի գործող ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
-
07.10.2017|
18:19
Կինեմատոգրաֆիստների միության նոր նախագահն է Հարություն Խաչատրյանը: Հոկտեմբերի 7-ին հրավիրված արտահերթ համագումարում նա ընտրվեց 88 ձայնով: Նախագահի մյուս թեկնածու Վահե Գևորգյանցը ստացավ 29 ձայն, Գևորգ Գևորգյանը՝ 17: Ընտրությանը գրանցվել էր միության 145 անդամ:
-
07.10.2017|
18:18
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Արցախի իր պաշտոնակցին՝ Մասիս Մայիլյանին` Twitter-ի իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
-
07.10.2017|
18:18
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել են պետքարտուղարի պաշտոնում նշանակել ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոյին՝ Ռեքս Թիլերսոնի փոխարեն` վկայում են Axios-ի տվյալները: Թրամփը լավ «լեզու է գտնում» Պոմպեոյի հետ, մինչդեռ Թիլերսոնի հետ բազմիցս տարաձայնություններ է ունեցել:
-
07.10.2017|
18:17
Հոկտեմբերի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
-
07.10.2017|
18:16
Հոկտեմբերի 1-7-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ։ Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1100 կրակոց:
-
07.10.2017|
18:15
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այսօր հաղորդել է, որ Սիրիայի հյուսիսում իրականացվում է ապստամբների հսկողության տակ գտնվող Իդլիբ քաղաքը վերագրավելու ռազմական գործողություն:
-
07.10.2017|
18:13
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ հղել նրան հոբելյանի առթիվ:
-
07.10.2017|
18:12
«Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը կմեկնարկի հոկտեմբերի 11-ին Ջոն Մալկովիչի մասնակցությամբ։ Դա մեծ ձեռքբերում է։ Կան մարդիկ, ծրագրեր, որոնց հետևում է ամբողջ աշխարհը։ Հոկտեմբերի 11-ի համերգը հենց այդպիսին է լինելու։ Շատ երկար ժամանակ համատեղ աշխատել ենք այս նախագծի վրա։
-
07.10.2017|
17:25
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով հոկտեմբերի 9-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի ԻԻՀ։