-
05.10.2017|
23:20
Հինգշաբթի Ստոկհոլմում հայտարարվել է գրականության Նոբելյան մրցանակակրի անունը` Կաձուո Իսիգուրո:
-
05.10.2017|
23:19
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարզորոշ ակնարկել է, որ պատրաստ է խզել Եվրոպայի Խորհրդի հետ կապերը: ԵՄ Խորհրդի քաղաքականության և անվտանգության հարցերով կոմիտեի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ալիևը հավատացրել է, որ Եվրոպայի Խորհրդի հետ կապված հասարակական կարծիքը այդքան էլ դրական չէ:
-
05.10.2017|
23:18
ԵՄ-ն, որպես ԵՄ անդամ, ճանաչում է միայն Իսպանիան, եթե Կատալոնիան անկախանա, Միության անդամակցություն չի ստանա` հայտարարել է ԵՄ տնտեսության և ֆինանսների հարցերով եվրահանձնակատար Պիեր Մոսկովիսին:
-
05.10.2017|
23:17
Այսօր Ազգային ժողովում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ անդամ Արտաշես Գեղամյանի ծեծկռտուքին եղել են ականատեսներ, որ փորձել են բաժանել կռվող պատգամավորներին։
-
05.10.2017|
23:16
ՀՀԿ խմբակցությունում հանդիպել են «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը` ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Պառլամենտի դահլիճում, պառլամենտի դահլիճից դուրս պատգամավորների կողմից բռունցքներով խնդիր լուծելու ցանկացած ոչ կոռեկտ արարք ես չեմ ընդունում»,- հայտարարեց Է. Շարմազանովը։
-
05.10.2017|
23:15
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերություն, որտեղ նոր՝ հագուստի արտադրամաս է բացվել: Նրան «Ալեքս տեքստիլի» հիմնադիրները շնորհանդեսի ընթացքում ներկայացրել են ընկերության աշխատանքներն ու զարգացման ծրագրերը:
-
05.10.2017|
23:14
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարծում է, որ մինչև ապրիլ իշխանությունը կարող է ամբողջ կազմով հեռանալ։ «Ապրիլին նրանց պաշտոնավարման ժամկետը լրանում է, կարող են ամբողջ կազմով հեռանալ»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էդմոն Մարուքյանը։
-
05.10.2017|
23:13
«Հայաստան» համահայկական հիմնադրամը, բարերար Անդրանիկ Պաղտասարեանի աջակցությամբ, 541 միլիոն 331 200 դրամ է ներդնում անցած տարվա ապրիլյան քառօրյա պատերազմից ամենաշատ տուժած գյուղի` Թալիշի զարգացման նպատակով:
-
05.10.2017|
23:12
Բրազիլիայի ոստիկանությունը ձերբակալել է Օլիմպիական կոմիտեի նախագահ Կարլոս Նուզմանին: Reuters-ի փոխանցմամբ՝ նա կասկածվում է Ռիո դե Ժանեյրոյում 2016-ի ամառային Օլիմպիական խաղերն անցկացնելու համար Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշ անդամների կաշառելու մեջ:
-
05.10.2017|
23:08
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի հարցումների մասնակիցների միայն 34,33 տոկոսն է Ռուսաստանը համարում դաշնակից երկիր, հարցվածների 30 տոկոսի կարծիքով էլ Ռուսաստանը չի ապահովում Հայաստանի անվտանգությունը` ասել է կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։