-
05.10.2017|
23:07
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադիի հետ զրույցի ընթացքում ասել է, որ Իրաքյան Քրդստանի վեճում պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ:
-
05.10.2017|
23:06
ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովը կոնսենսուսով վճռել է, որ 2016-ին Ռուսաստանը միջամտել է նախագահական ընտրություններին, այնուամենայնիվ` Դոնալդ Թրամփի և Մոսկվայի միջև դավադիր համաձայնության վարկածի կարծիք չկա:
-
05.10.2017|
23:05
Խորհրդարանում հոկտեմբերի 4-ին քննարկել են Հորդանանի հետ ներդրումների փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը, որ ստորագրվել էր 2014-ի հոկտեմբերին Ամմանում:
-
05.10.2017|
23:04
Այս տարվա 9 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 860,5 մլրդ դրամի հարկային եկամուտներ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումարները` ասուլիսում նշել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը։
-
05.10.2017|
23:03
Turan ադրբեջանական գործակալության հաշիվները նորից արգելափակվել են։
contact.az-ի փոխանցմամբ՝ հարկերի նախարարությունը հոկտեմբերի 2-ին այն բանկեր, որտեղ գտնվում են Turan-ի հաշիվները, ուղարկել է կարգադրություն՝ գործակալության հարկային պարտքի մարման հաշիվ մտնող գումարային միջոցների առգրավման մասին։
-
05.10.2017|
23:02
ԱԺ-ում ձայների մեծամասնությամբ՝ 87 կողմ, 7 դեմ, ընդունվեց ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:
-
05.10.2017|
23:01
Ըստ «Parliament monitoring» ՀԿ-ի՝ ԱԺ նիստերին պարտաճանաչ չներկայացողներից է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Խոսրով Հարությունյանը 32 անգամ 6-րդ գումարման ԱԺ-ում չի քվեարկել:
-
05.10.2017|
23:00
Աշխատանքային այցելությամբ Ստրասբուրգում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ։
-
05.10.2017|
23:00
Թուրքիայի ԱԳ-ն իր քաղաքացիներին կոչ է անում «չայցելել Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներ»:
-
05.10.2017|
22:59
Քիմիայի ոլորտում 2017-ի Նոբելյան մրցանակին արժանացան Ժակ Դյուբոշեն՝ Շվեյցարիայից, Գերմանիայում ծնված ԱՄՆ քաղաքացի Ջոաքիմ Ֆրանկը և Ռիչարդ Հենդերսոնը՝ Մեծ Բրիտանիայից: