Հայաստանի տարածքում հոկտեմբերի 5-ի ցերեկը, հոկտեմբերի 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-9-ը կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում` 8-10 աստիճանով:
Թեհրանում Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպմանը հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ երկու երկրները միասին կգործեն աջակցելու Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականությանը և թուլացնելու ճգնաժամերի մեջ գտնվող տարածաշրջանի լարվածությունը:
Ինչու՞ տեղի տվեցին Արտաշես Մամիկոնիչի նյարդերը։ Բազմամյա պատգամավորական կյանքում, նույնիսկ ձևական ընդդիմության երանելի տարիներին, երբ շատ ավելի երիտասարդ ու ավյունով լի էր, նա բռունցքներին ազատություն երբեք չի տվել: Միշտ եղել է ինտելեկտուալ ու քաղաքակիրթ:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մայրաքաղաքի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա են գտնվել հոկտեմբերի 5-8-ը անցկացվող «Երևան շոու-2017» ոսկերչական իրերի և ժամացույցների միջազգային 8-րդ ցուցահանդեսի բացման արարողությանը:
Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել նորածնին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
Հայկական լեռնաշխարհը ձևավորված է հյուսիսային և հարավային խորհրդանիշներին համապատասխան: Այն իր մեջ պարունակում է ծագումնաբանական, արարչագործական, վերածննդի ավանդությունը:
Ամռանն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Սպիտակ տան հետ հակասությունների պատճառով պաշտոնից հեռանալու եզրին էր` հայտնում է NBC-ն՝ հղում անելով վարչակազմում իր աղբյուրներին:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի բացառել Սոչիում ԱՊՀ ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցի քննարկման հնարավորությունը։
Երեք գերտերությունների ղեկավարների հանդիպման փաստը, որը կանխատեսելի էր տարբեր տեսակի սիստեմային նկատառումներից ելնելով, առաջ է քաշում բազմաթիվ որակապես նոր ու չլուծված հարցեր, որոնցից հիմնականը միաբևեռ ուժային աշխարհին փոխարինելու եկող ուժային բազմաբևեռության տեսակն ու բնույթն է...