-
05.10.2017|
01:35
Հայաստանը վաղ է ուրախանում «Իսկանդերի» համար: Թուրքիան կարող է դրանք ոչնչացնել հենց ռուսական Ս-400-ով` խորհրդարանում ասել է «Ելք» խմբակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը:
-
05.10.2017|
01:34
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը վերահաստատել է պետքարտուղարության աջակցությունը կոնգրեսականներ Էդ Ռոյսի (հանրապետական) և Էլիոթ Ինգըլի (դեմոկրատ) հեղինակած առաջարկներին, որոնք կոչ են անում ղարաբաղյան շփման գծից հետ քաշել դիպուկահարներին, մեծացնել դիտորդների թիվը, հրադադարի խախտումները հայտնաբերող համակարգեր տեղադրել:
-
05.10.2017|
01:33
Մնում է միայն գուշակել, թե կարելի է ռազմական տեխնիկայի վերանորոգումը վստահել Բելառուսին` հոկտեմբերի 4-ին ԱԺ-ում ասել է «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով «Պաշտպանական համակարգեր» ռուս-բելառուսական ֆինանսաարդյունաբերական խմբին միանալու մասին համաձայնագրի քննարկմանը։
-
05.10.2017|
01:31
Հոկտեմբերի 9-ին կկայանա Կատալոնիայի խորհրդարանի նիստը, որտեղ կարող է սկսվել անկախության հռչակման գործընթացը` որոշումն ընդունվել է խորհրդարանի նախագահության հոկտեմբերի 4-ի նիստում:
-
05.10.2017|
01:31
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը բամբասանք է համարում լուրերը, թե Բաղրամյան 26-ում մտածում են մշակույթի նախարարի փոփոխության մասին։
-
05.10.2017|
01:30
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 4-ին շնորհակալական նամակ է ուղարկել ԱՄՆ Միչիգան նահանգի սենատոր Դավիդ Կնեզեկին՝ սեպտեմբերի 28-ին Սենատում Արցախի անկախությունը ճանաչող 99 բանաձևի նախաձեռնման համար:
-
05.10.2017|
01:29
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Էնդրյու Շեֆերին: Նախագահը շնորհավորել է համանախագահին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
-
05.10.2017|
01:28
Հոկտեմբերի 4-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Էնդրյու Շեֆերին:
-
05.10.2017|
01:28
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխին:
-
05.10.2017|
01:26
ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախագահի թեկնածուներից Ռուսաստանը պաշտպանում է Ադրբեջանից Փոլադ Բյուլբյուլօղլուի թեկնածությունը` հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գենադի Գատիլովը: