-
04.10.2017|
14:41
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ցավակցություն է հայտնել՝ Լաս Վեգասի հրաձգության զոհերի հարազատներին:
-
04.10.2017|
14:40
Հայ քիմիկոսները նոր մեթոդով ստացել են ջերմակարգավորող ծածկույթ տիեզերական սարքերի համար, որի հիմքում վիլեմիտն է։ Հայաստանի ԳԱԱ Ընդհանուր ու նեոօրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող Վոլոդյա Բաղրամյանը հայտնել է, որ ՆԱՍԱ-ի մասնագետները կապվել են ինստիտուտի հետ՝ հայտնաբերելով նման նյութերով իրենց մշակումները։
-
04.10.2017|
14:39
Թուրքիան երկրի անվտանգության ապահովման համար նախատեսում է տիեզերակայան կառուցել` Էրզրումում ուղղաթիռների համար դետալների և պահեստամասերի արտադրության գործարանի բացման արարողության ժամանակ հայտարարել է վարչապետ Բինալի Յիլդիրիմը:
-
04.10.2017|
14:37
Կուբայի ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգեսը անընդունելի և անհիմն է անվանել ԱՄՆ-ից Կուբայի 15 դիվանագետների վտարումը` հաղորդում է BBC-ին: Սպիտակ տունը Հավանայում ամերիկացի դիվանագետների նկատմամբ «խորհրդավոր» հարձակումների կապակցությամբ որոշել է Կուբայի 15 դիվանագետներին վտարել:
-
04.10.2017|
14:37
Թուրքիան փորձում է ոչնչացրել իր պատմական արխիվներն ու փաստաթղթերը կամ ձերբազատվել դրանցից` իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:
-
04.10.2017|
14:36
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման նոր կարգը, առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերել առողջության ապահովագրության պայմանագրեր:
-
04.10.2017|
14:33
Այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրինագիծը։ Օրինագծին կողմ քվեարկեց 62 պատգամավոր, 29-ը՝ դեմ։ Դեմ էին ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները։
-
04.10.2017|
14:31
Մոտ երկու շաբաթ է, ինչ լրատվական տարբեր ձևաչափերով ակտիվորեն քննարկվում են հայաստանյան դպրոցներում օտար լեզուների ու հատկապես ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգերի թեմաները:
-
04.10.2017|
14:30
Հոկտեմբերի 3-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությանը: Պատվիրակության անդամ ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության տնօրենի տեղակալ Ալեքսեյ Ավդեևը ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի անունից ՀՀ ԱԻ նախարարին ներկայացրել է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական կողմից նորանշանակ համատնօրեն Յուրի Պոլեշչուկին և համատնօրենի տեղակալ Կոնստանտին Իզվարինին:
-
04.10.2017|
14:29
Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդը համոզված է, որ Կատալոնիան կմնա երկրի կազմում ժողովրդավարության սկզբունքների համաձայն: Ժողովրդին ուղերձում միապետն ասել է.