30.09.2017|
16:56
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն ակնկալում է, որ ԵՄ-ն կընդլայնվի 2019-2024-ին, երբ Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ-ն: «Եվրամիությունը 2019-ի մարտի վերջին կունենա 27 անդամ, իսկ առաջիկա 5 տարիներին՝ ավելի քան 27 անդամ»,- ասել է նա Տալլինում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ։