-
28.09.2017|
14:51
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ առցանց մատուցվող ծառայությունների շրջանակն ընդլայնելուն ու դրամական վճարներն անկանխիկ վճարելու ընթացակարգի պարզեցմանը:
-
28.09.2017|
14:49
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Իսրայելի առողջապահության նախարարի և առողջապահության նախարարության գլխավոր տնօրենի հատուկ հարցերով գլխավոր խորհրդական, պրոֆեսոր Շաուլ Յացիվիին և Իսրայելի առողջապահության նախարարության բժշկական մասնագիտությունների արտոնագրման բաժնի ավագ աշխատակից Ավիտալ Վիեներ-Աուրմանին:
-
28.09.2017|
14:49
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իր երկիրը ոչնչացնում է վերջին քիմիական զենքերը, ինչը քիմիական սպառազինության հսկողությամբ զբաղվող միջազգային խումբը որակել է «խոշոր քայլ»:
-
28.09.2017|
14:48
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Անկարայում հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ՝ բանակցելու Սիրիայում և Իրաքում իրավիճակի շուրջ: Ռուսաստանի նախագահի մեկօրյա աշխատանքային այցը Թուրքիայի մայրաքաղաք հաջորդում է Իրաքի ինքնավար Քրդստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեին, որի մասին Պուտինն ու Էրդողանը արդեն զրուցել են հեռախոսով:
-
28.09.2017|
14:47
Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների շարունակվող փաստերի հետ կապված՝ կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթը սենատոր Ջիմ Մաքհովերնի հետ Կոնգրես է ներկայացրել 537 օրինագիծը, որը պարունակում է Ադրբեջանում մարդու իրավունքների հարգման և օրենքի գերակայության պահանջ։
-
28.09.2017|
14:46
Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքընը հույս ունի, որ դիվանագիտական հարաբերությունների հաջորդ 25 տարիներին Միացյալ Թագավորության ու Հայաստանի համագործակցությունը կընդլայնվի մի շարք ոլորտներում՝ առևտուր, քաղաքական երկխոսություն և այլն:
-
28.09.2017|
14:45
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Լևոն Արոնյանին` շախմատի աշխարհի գավաթը երկրորդ անգամ նվաճելու կապակցությամբ.
-
28.09.2017|
14:44
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բարտոշ Չիխոցկու գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության և ռազմական արդյունաբերության ոլորտում հայ-լեհական համագործակցության հարցեր:
-
28.09.2017|
14:43
NASA-ն և Հոպկինսի անվան համալսարանի կիրառական ֆիզիկայի մասնագետները տիեզերական հեռակառավարվող սարք են մոնտաժում, որը կարձակվի 2018-ի հունիսին: Առաքելության հիմնական նպատակը Արեգակի ուսումնասիրությունն է:
-
28.09.2017|
14:41
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 26-ին ներկայացրել է եվրոպական ինստիտուտները բարեփոխելու իր ծրագիրը, որ նրա կարծիքով դանդաղաշարժ ու անարդյունավետ են: