-
28.09.2017|
14:10
Սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բարտոշ Չիխոցկիի գլխավորած պատվիրակությանը:
-
28.09.2017|
14:08
Հայկական ազգային կինոկադեմիան Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար այս տարի հայկական կողմից կներկայացնի կինոռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» դրաման: Հայալեզու ֆիլմը հանդիսանում է Հայաստանի և Իրանի համատեղ արտադրություն: Կինոնկարը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» և «Ֆարաբի կինոյի հիմնադրամ ի » ֆինանսական աջակցությամբ:
-
28.09.2017|
14:06
Այս տարի Եվրոպական ժառանգության օրերը անցկացվում են «Ժառանգությունը և բնությունը» խորագրով: Ծրագրի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Լոռու մարզի Է. Լեոնովիչի անվան Սոճուտ դենդրոայգում և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց-թանգարանում՝ ՀՀ մշակույթի և բնապահպանության նախարարությունների և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ մշակութային ծրագրով:
-
28.09.2017|
13:03
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, ազատ է արձակվել: Այս մասին տեղեկացրել է քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Խաչիկյանն ազատ է արձակվել պատժի լրիվ կրումով:
-
28.09.2017|
12:34
Սերգեյ Փարաջանովի թանգարանում սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստը: Նիստը ղեկավարել է Կինոակադեմիայի գլխավոր քարտուղար, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:
-
27.09.2017|
20:27
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելեն հոկտեմբերի սկզբին` ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Համանախագահներին մենք սպասում ենք հոկտեմբերի սկզբին: Նրանք այցի ընթացքում կնախապատրաստեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը»,- նշեց նա:
-
27.09.2017|
20:26
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուսով է, որ Իրաքյան Քրդստանում հանրաքվեից հետո կխուսափեն լարվածությունից:
-
27.09.2017|
20:26
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում պնդեց, որ ԵԱՏՄ-ի կազմում Հայաստանն անելիք չունի։
-
27.09.2017|
20:25
ՀՀԿ խմբակցությունը չի տեսնում որևէ անհրաժեշտություն՝ ստեղծելու ԱԺ ժամանակավոր հանձնաժողով՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը։
-
27.09.2017|
20:24
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Ելք» խմբակցության նախագիծը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին այսօր չքննարկվեց, քանի որ նախագծի հիմնական զեկուցող՝ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը չէր ներկայացել նիստին։