27.09.2017|
12:12
Շատ տրամաբանական է, որ ԵԽ Նախարարների կոմիտեն Ադրբեջանի վերաբերյալ նման որոշում է ընդունել, Ադրբեջանը տարիներ շարունակ չի կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, այսինքն՝ պետք է ազատ արձակեր Իլգար Մամադովին, իսկ ադրբեջանական կողմը դա չի անում` ասել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, որ ԵԽ Նախարարների կոմիտեն մտադիր է Եվրոպական դատարանին ներկայացնել Ադրբեջանի կողմից Եվրոպական հռչակագրի 46 հոդվածի 1-ին պարբերությամբ (Եվրոպական դատարանի վճիռները չիրականացնելու մասին) ստանձնած պարտավորությունների չիրականացման հարցը։