Արցախի լրագրողների ֆուտբոլի հավաքականի հաղթանակով ավարտվեց Ստեփանակերտում սեպտեմբերի 22-24-ը ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև անցկացված միջազգային մրցաշարը: Մրցումները իրականացվել էին ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում և նվիրված էին Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին:
Հոկտեմբերի 11-ին Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչի մասնակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանի միջազգային 5-րդ փառատոնը։
Ջոն Մալկովիչը և դիրիժոր Սերգեյ Սմբատյանը համագործակցության մեծ փորձ ունեն. նրանք համատեղ հանդես են եկել 2015 և 2016 թվականներին Սեուլում և Բուենոս Այրեսում։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորաբաց «Գարեգին Ա» կրթական կենտրոնում, սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն։ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան շնորհվեց Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանին և ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջին։
«Կարծում էինք՝ կարող ենք հույս դնել Թուրքիայի վրա, սակայն, ինչպես երևում է, սխալվել ենք»,- հայտարարել է քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին Էրբիլում օտարերկրացի լրագրողների հետ զրույցում, փոխանցում է Sabah թերթը։
Թուրքիայի ԱԳՆ-ն կրկին հայտարարություն է տարածել Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեի հետ կապված։ Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է, որ Իրաքի Քրդստանի ինքնավար հատվածի հանրաքվեն իրավական ուժ չունի թե միջազգային իրավունքների, թե Իրաքի Սահմանադրության տեսանկյունից։
Այսօր Երևանում մեկնարկում է տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ - իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը:
Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ, «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Մանե Թանդիլյանի համար տարօրինակ է, որ Հայաստանում քննադատության է արժանացել Բաքվում իր և պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանի վարքը։
ՌԴ ԿԳ նախարարի այցը կապ չունի ՀՀ-ում ռուսերենին օտար լեզվի կարգավիճակ շնորհելու ընթացակարգի մշակման հետ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում խոսել հզորների կողմից աշխարհի վերաբաժանման մասին և այդ տեսանկյունից փորձել գնահատել Սի Ծինփինի, Պուտինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը Չինաստանում, դեռ շատ վաղաժամ է տարբեր նկատառումներով...