-
25.09.2017|
10:41
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրաքյան Քրդստանի հետ՝ Բաղդադի հայցով։
-
25.09.2017|
10:39
Ատոմային հարցով համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում Իրանը կարող է արագացնել իր միջուկային ծրագիրը, սակայն այն կմնա խաղաղ` հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը։
-
25.09.2017|
10:39
Քրիստոնեա-դեմոկրատական/ Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքը, որը գլխավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, առաջատար է Բունդեսթագի ընտրություններում՝ 32,5 տոկոս ձայների աջակցությամբ` վկայում են ARD հեռուստաալիքի անցկացրած էկզիթ-փոլի տվյալները։ Մարտին Շուլցի գլխավորած սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ստանում է 20 տոկոսը։
-
25.09.2017|
10:38
Նյու Յորքում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել և ելույթ է ունեցել «Երիտասարդության ներգրավվածությունը՝ որպես ընդգրկուն հասարակությունների կառուցման և խաղաղության պահպանման օղակ» ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի նախարարական հանդիպմանը։
-
25.09.2017|
10:35
Իրանի բանակը զորավարժություններ է սկսել Իրաքի Քրդստանի ինքնավար շրջանի հետ սահմանին: Պետական IRIB լրատվական գործակցության հաղորդմամբ, զորավարժությունները 1980-1988 թվականների Իրանի և Իրաքի միջև պատերազմի սկիզբը նախանշող միջոցառումների մի մասն են:
-
25.09.2017|
10:33
Կատալոնիայի անկախության հազարավոր կողմնակիցներ Բարսելոնում և այլ քաղաքներում փողոց են դուրս եկել՝ իրենց աջակցությունը հայտնելու հոկտեմբերի 1-ին նախատեսված անկախության հանրաքվեին:
-
25.09.2017|
10:26
Թուրք փորձագետները լարված սպասում էին Ռեջեփ Թայիբ Էրդողանի նախագահությամբ վարվող Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներին, որի օրակարգում Թուրքիայի գործողությունների սցենարներն էին, եթե սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեն կայանա:
-
24.09.2017|
03:18
ՄԱԿ-ի համընդհանուր խաղաղության ու գլոբալ աջակցության տպավորիչ կոչերի հիմքում գաղափարն է, որ բոլոր երկրների անվտանգությունն ու բարգավաճումը հնարավոր են միայն խաղաղ պայմաններում: ՄԱԿ-ը բնավ էլ լավագույն հեղինակությունը չունի ճգնաժամերի կանխարգելման հարցում, բայց նրա ներդրումը առողջապահության ու կրթության հարցում էականորեն օգնում է միջազգային զարգացմանը, իսկ նրա գերատեսչությունները շարունակում են կրճատել մարդկային կորուստները կոնֆլիկտների ընթացքում:
-
24.09.2017|
03:16
ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ինքնատիպ քայլ արեց: Նա հայտարարեց. «Մենք Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չենք դարձրել Հայաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար: Ավելին, հենց Հայաստանի նախաձեռնած գործընթացի շնորհիվ 2009-ի հոկտեմբերին կնքվեցին Ցյուրիխյան արձանագրությունները: Այդ փաստաթղթերն առայսօր չեն վավերացվել և հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներում:
-
24.09.2017|
03:11
Հոկտեմբերի 10 -ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը: Ծրագրում` Պագանինիի «Վարիացիաներ Մովսեսը Եգիպտոսում թեմայովե, Չայկովսկու «Նոկտյուրն թիվ. 4ե և Բոկերինիի Թավջութակի կոնցերտը: