19.09.2017|
07:11
«Ավելի քան 25 տարիների մեր փորձառության լույսի տակ, փոխադարձ վստահությունն ու պատասխանատվությունը, ավելի ճիշտ է ասել՝ հավաքական պատասխանատվությունը, գեղեցիկ լոզունգից անդին՝ կյանքի պետք է վերածվի՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում դերերի հստակեցումով, առաջնահերթությունների ճշտումով ու գործակցությանը նոր որակ տալով»,- հայտարարեց Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը՝ ելույթ ունենալով այսօր Երևանում բացված Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովում: