-
18.09.2017|
02:51
Ռուսաստանի և Բելառուսի համատեղ «Զապադ 2017» զորավարժությունների կապակցությամբ` ՆԱՏՕ-ի Ռազմական հանձնաժողովի ղեկավար Պետեր Պավելը «Ասոշիեյթեդ պրեսին» տված հարցազրույցում ասել է, որ զորավարժությունները կարող են «անկանխատեսելի հետևանքներ ունենալ հնարավոր միջադեպերի պատճառով»:
-
18.09.2017|
02:50
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան՝ ներկա գտնվելու Աշգաբադում կայանալիք Ասիական հինգերորդ խաղերի բացմանը: Մինչ այդ նա հանդիպում է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:
-
18.09.2017|
02:49
ՈՒկրաինայի գլխավոր դատախազը հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին չի ձերբակալվելու` չնայած քաղաքացիությունից զրկված նախկին նահանգապետը ապօրինի մուտք է գործել երկրի տարածք:
-
18.09.2017|
02:48
Թուրքիան լայնածավալ փոփոխություններ է նախաձեռնել երկրի կրթական համակարգում: Փոփոխության են ենթարկվելու դպրոցական ծրագրի ավելի քան 170 թեմաներ, այդ թվում` դպրոցական կենսաբանության ծրագրից հանվելու են էվոլյուցիային առնչվող բոլոր հիշատակումները:
-
18.09.2017|
02:46
Վրաստանի երրորդ նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ուղիղ մեկ ամսից` հոկտեմբերի 17-ին, հանրահավաք կանցկացնի Կիևում:
-
18.09.2017|
02:46
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Նյու Յորքում բանակցություններ կանցկացնի Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի հետ: Բանակցությունների հիմնական թեման լինելու է Իրաքյան Քրդստանի իշխանությունների կողմից սեպտեմբերի 25-ին անցկացվելիք անկախության հանրաքվեն:
-
18.09.2017|
02:44
Ո՞ր տարիքում ձեզ կարելի է պաշտոնապես հայտարարել ծեր և ձանձրալի: Վերջին մի քանի հետազոտությունները հաստատում են` 35 տարեկանում: Մի՞թե այդպես է: Ո՞ր տարիքն է լավագույնը: Ոմանց համար` անհոգ մանկությունը կամ ուսանողական տարիները: Բայց որպես կյանքի սահմանային պահ, երբ անձնական կյանքն ու մասնագիտական կարիերան սկսում են դանդաղ անկում ապրել, շատերը համարում են հենց 35 տարեկանը:
-
17.09.2017|
21:17
Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փալյանին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։
-
17.09.2017|
21:04
Հայ առաքելական Սուրբ եկեղեցին սեպտեմբերի 17-ին նշում է Խաչվերաց տոնը, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:Խաչվերացը Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:
-
17.09.2017|
21:02
ՈՒելսի արքայազն Չառլզը չի ծրագրում մնալ Բուքինգեմյան պալատում գահ բարձրանալուց հետո` գրում է The Sunday Times-ը՝ հղում անելով թագավորական ընտանիքին մոտ աղբյուրներին։