-
17.09.2017|
01:23
Իրանի ռազմատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն պարզաբանել է «ռումբերի հոր» ստեծման մասին ավելի վաղ արված հայտարարությունը։
-
17.09.2017|
01:22
Իրաքում քրդական ինքնավարության անկախության հանրաքվեի հետ կապված իր գործողությունների ծրագրի մասին Թուրքիան կհայտարարի սեպտեմբերի 22-ին՝ Ազգային անվտանգության խորհրդի և նախարարների կաբինետի նիստից հետո` հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը: Բաղդադը հանրաքվեն անօրինական է համարում: Հանրաքվեի անցկացմանը դեմ է քվեարկել Իրաքի խորհրդարանը:
-
17.09.2017|
01:22
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 15-ին Սաուդյան Արաբիային և Մերձավոր Արևելքում նրա դաշնակիցներին կոչ են արել դադարեցնել Կատարի շրջափակումը, որ սկսել են հունիսից:
-
17.09.2017|
01:20
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան մոտ ժամանակներս կավարտի սեփական միջուկային ուժերի ստեղծումը՝ չնայած երկրի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցներին` հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը: Նրա խոսքով՝ Փհենյանը ձգտում է ԱՄՆ-ի հետ ռազմական հավասարակշռության հասնել:
-
17.09.2017|
01:19
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ ներկա գտնվելու Աշգաբադում կայանալիք Ասիական 5-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությանը, որի հրավերը ստացել և ընդունել էր Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի օգոստոսի 24-ին Հայաստան պաշտոնական այցի ժամանակ:
-
17.09.2017|
01:18
Ադրբեջանական բանտից ազատված բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ում մի քանի գրառումներ է կատարել, որոնք հերքում են «ինքնասպանության փորձի» ադրբեջանական տարբերակը։ Ալեքսանդր Լապշինը մանրամասներ է հայտնել ադրբեջանական բանտում ինքնասպանության փորձի, խոշտանգումների և ծաղրի մասին։
-
17.09.2017|
01:17
Իրաքյան Քրդստանի խորհրդարանը հավանություն է տվել ինքնավար տարածաշրջանում սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվեի անցկացմանը, հայտնել է Rudaw-ն: Խորհրդարանը հավաքվել է առաջին անգամ երկու տարվա ընդմիջումից հետո: Իրաքը հրաժարվել է ընդունել հանրաքվեի անցկացումը:
-
17.09.2017|
01:09
Ազդեցիկ դեմոկրատ սենատոր Բեն Կարդինը առաջարկել է Սպիտակ տանը պատժամիջոցներ սահմանել Անկարայի դեմ և մտածել ՆԱՏՕ-ում նրա հետագա մասնակցության նպատակահարմարության մասին` գրում է Politico -ն՝ հղում անելով սենատորի նամակին:
-
17.09.2017|
01:03
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Ռուսաստանը և այդպիսի այլ երկրները սպառնալիք են «ժողովրդավար հարևանների» համար:
-
17.09.2017|
01:02
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է ավելի շատ սահմանափակել Թուրքիայի հետ տնտեսական համագործակցությունը, որ կարողանա հասնել կալանավորված գերմանացիների ազատ արձակմանը: