-
15.09.2017|
15:59
Նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է, որ խորհրդարանական կառավարման համակարգը, որին անցնում է Հայաստանը փոփոխված Սահմանադրությամբ, առավել առաջադիմական է և կապահովի երկրի ժողովրդավարական անշրջելի զարգացումը:
-
15.09.2017|
15:58
Եվրոպացի օրենսդիրները կոչ են արել խորհրդարանական հետաքննություն սկսել գաղտնի հիմնադրամի նկատմամբ, որի միջոցով Ադրբեջանի իշխող վերնախավը եվրոպացի քաղաքական գործիչներին վճարել է, շքեղ ապրանքներ է ձեռք բերել, փողերի լվացմամբ է զբաղվել՝ ծախսելով 2,9 միլիարդ դոլար:
-
15.09.2017|
15:56
Վարչապետ Կարեն Կարապետյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Հայաստանի վարչապետը շնորհավորել է գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ, նաև բարձր է գնահատել Մեդվեդևի «անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում»:
-
15.09.2017|
15:55
ՀԱՊԿ-ն այսօր Մոսկվայի շրջանում սկսում է «Գրոմ» (Ամպրոպ) կոդային անվամբ զորախաղերը, որոնցից հետո Հյուսիսային Կովկասում տեղի կունենան «Պոիսկ» (Որոնում) և Հայաստանում՝ «Վզաիմոդեյստվիե» (Փոխգործություն) կոդային անուններով վարժանքներ` հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, գեներալ Վալերի Սեմերնիկովը:
-
15.09.2017|
15:55
Ազգային պատկերասրահում բացվեց մեծագույն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսը՝ «Արարում» խորագրի ներքո:
-
15.09.2017|
14:39
Պոլսո հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացի շուրջ անորոշությունը պահպանվում է: Թուրքական պատկան մարմինները դեռ չեն հաստատել նոր պատրիարքի ընտրությունների անցկացման ամսաթիվը:
-
15.09.2017|
14:37
Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին հարցին ի պատասխան՝ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, թե այդ թեմայով ինքը քննարկումներ է ունենում իշխանությունների հետ:
-
15.09.2017|
14:36
ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին մասնակցում էր «Որտե՞ղ է ավարտվում Եվրոպան» խորագրով էսսեների մրցույթի ամփոփմանը: Հաղթած երկու դպրոցականներին պարգևատրելուց առաջ նա ասաց, որ ԵՄ-ն Հայաստանում որևէ թաքնված օրակարգ կամ եսասիրական խնդիրներ չունի, ԵՄ-ի նպատակն է՝ ունենալ ժողովրդավար ու զարգացած հարևան:
-
15.09.2017|
14:35
ԵՄ-ն հետևում է Ռուսաստանի գլխավորած ԵԱՏՄ- ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ՝ ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնած գործընթացին` ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
-
15.09.2017|
13:20
Պետական եկամուտների կոմիտեն տարեսկզբից 100 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն հայտարարագրած 4537 հարկ վճարողի մոտ առկա ստվերի գնահատման աշխատանքներ է իրականացնում: