Հանուն սուրբ Վարդանանց, Ատոմյանց և սուրբ քահանաների, որոնք պատերազմով խափանեցին չարի պատերազմը և փրկեցին կործանումից Հայաստան աշխարհի սուրբ Եկեղեցին, այժմ էլ, Տե՛ր, խափանի՛ր մեր միջից սատանային իր չարագործներով։
ՈՒրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդությամբ, թող սիրտդ քեզ զվարճացնի քո երիտասարդ օրերին։ Գնա՛ քո սրտի անբիծ ճանապարհով և քո աչքերի տենչանքով, բայց և իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստված պիտի քեզ դատաստանի ենթարկի։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վերնիսաժի մոտ այսօր տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ։ Ժամը 13։45-ի սահմաններում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերնիսաժի մոտ հնչել են կրակոցներ, կան տուժածներ։
Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, բարերար Էդուարդո Էռնեկյանի, մի շարք պաշտոնատար անձանց և պատվավոր հյուրերի հետ այսօր ներկա է գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատության նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը:
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով դպրոցների օպտիմալացման խնդրին, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարեց, որ եթե դրա արդյունքում որևէ ուսուցիչ չի կարողացել աշխատանք գտնել, կարող է դիմել նախարարություն, իրենք կփորձեն օգնել:
«ՈՒղերձ առ մարդը» (Послание к человеку) վավերագրական, կարճամետրաժ և էքսպերիմենտալ ֆիլմերի ամենամյա միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա սեպտեմբերի 15-ից 22-ը: Փառատոնն անց է կացվում 1989 թ-ից Սանկտ Պետերբուրգում: «Ուղերձ առ մարդը» փառատոնի ծրագրերում ընդգրկված ֆիլմերի թեմատիկ հիմնական առանձնահատկությունը հումանիզմն է:
«Արմենիա Տուրիստական» ամսագրի կողմից արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվող տուրիզմի ոլորտի «Զբոսաշրջային Հայաստան» մրցանակաբաշխության շրջանակում Երևանի քաղաքապետարանի «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային ծրագիրն այս տարի արժանացել է «Տարվա լավագույն զբոսաշրջային նախագիծ» մրցանակին։
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր նոր որոշում է ընդունել․ ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Առուշ Գագիկի Առուշանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»։
Tax free հաշիվներով 2017 թվականի 8 ամիսների ընթացքում վերադարձվել է 340,2 միլիոն դրամ՝ 2016 թվականի համադրելի ժամակահատվածի` 217,9 միլիոն դրամի դիմաց: Այս մասին նշել է ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վաչության պետ Տիգրան Կիրակոսյանը:
Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում խոսել հզորների կողմից աշխարհի վերաբաժանման մասին և այդ տեսանկյունից փորձել գնահատել Սի Ծինփինի, Պուտինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը Չինաստանում, դեռ շատ վաղաժամ է տարբեր նկատառումներով...